Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ամեն մի ազնվարյուն հայ պատրաստ է պաշտպանելու իր հայրենիքը ներքին և արտաքին թշնամուց. Դավիթ Սարգսյան

Ամեն մի ազնվարյուն հայ պատրաստ է պաշտպանելու իր հայրենիքը ներքին և արտաքին թշնամուց. Դավիթ Սարգսյան
23.06.2022 | 07:26

Մի հեղինակավոր անձ երկարամյա ազատազրկումից վերադառնում է: Ճերմակահեր տարեց մարդուն դիմավորող երիտասարդները աննախադեպ ճոխ ընդունելություն են կազմակերպում: Փորձելով շեշտել իրենց անսահմանափակ հնարավորությունները՝ նրանք ծերուկին խոստանում են, որ նրա մահվանից հետո առավել առատ և շքեղ մեռելահացի սեղան կպատրաստեն:


Ծերունին լուռ լսում է երիտասարդներին, ապա մտածկոտ, ասես, ծանրութեթև անելով իր փորձառությունը, և առանց զգացմունքներին տուրք տալու, արձագանքում.
-Երեխեք ջան, չի իմացվի, թե ով ում քելեխը կուտի...
Առակս զի՞նչ ցուցանե: Վաղ եք հրճվում ու շտապողական եզրահանգումներ անում, դիմադրության ընդդիմադիրներ: Կարևորը ձևը չէ, այլ բովանդակությունը՝ գաղափարն ու նպատակասլացությունը:


Ազգային ինքնագիտակցություն ունեցող ամեն մի ազնվարյուն հայ, ի սփյուռս աշխարհի, պատրաստ է պաշտպանելու իր հայրենիքը ներքին և արտաքին թշնամուց: Տա Աստված, որ մեր ժողովրդի ըմբոստ ոգին մշտարթուն լինի և հաղթանակներ կռի վատուժի հանդիման: Դրան պարտավոր ենք հասնել համազգային միասնությամբ ու համերաշխությամբ: Օրը գա՝ բարին հետը, այո՛, միայն ու միայն բարին, և չարը կորչի մեր երկրից ու մեր կյանքից:

Դիտվել է՝ 10276

Մեկնաբանություններ