Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Գործ են անում

Գործ են անում
15.09.2023 | 14:02

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և արհեստական բանականության գործադրմամբ արտադրական և բիզնես գործընթացների ամենամասշտաբային ավտոմատիզացիայի` 4-րդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանի մեկնարկին Հայաստանի մայրաքաղաքի գործող իշխանությունը բնակիչների աչքն է մտցնում այն, որ մանկապարտեզներ են վերանորոգել ու ասֆալտ են փռել:

Մտցնում են ու սպասում ծափահարությունների:

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 2900

Մեկնաբանություններ