Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հակաքարոզչություն, որ վերածվում է քարոզչության

Հակաքարոզչություն, որ վերածվում է քարոզչության
25.08.2024 | 19:19

Բարդ է հաղթել քարոզչական պայքարում, երբ հասարակության զգալի մասին շատ ավելի են հետաքրքրում շորտիկները, կուպալնիկները, կծած կարկանդակները և այլն: Ոմանք նման դրվագները տարածում են որպես հակաքարոզչություն: Կարծում եմ՝ ում նման կապիկությունները դուր են գալիս, շարունակելու են դուր գալ, ում համար ամոթալի են և տգեղ, վաղուց արդեն իրենց գնահատականը տվել են, ում համար ծիծաղելի են, շարունակելու են ծիծաղել: Սա այն դեպքում, երբ մուտանտը, հազարավոր զոհեր տալով, երկիրը տարել է պլանավորված պարտության, և կանգնեցրել կործանման եզրին: Կենցաղային օրինակ բերեմ. եթե կանգնած եք անդունդի եզրին, և որևէ մեկը ձեզ ցանկանում է հրել, ձեզ շատ է՞ հետաքրքրելու, թե նա ինչ է հագել, ինչ է ուտում և ինչ է քշում: Ես իմ տեղը պատասխանում եմ՝ ինձ չի հետաքրքրի:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 3724

Մեկնաբանություններ