Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ԵՊՀ-ն կմտնի ՄԱԿ, միգուցե դառնա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ

ԵՊՀ-ն կմտնի ՄԱԿ, միգուցե դառնա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ
30.08.2024 | 20:22

ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն մեծ շուքով հայտարարեց, որ «ընդլայնվում է ԵՊՀ-ի և ՄԱԿ-ի միջև առկա համագործակցությունը»:

Ի՞նչ է նշանակում «համագործակցել» ՄԱԿ-ի հետ: Սովորաբար` ՄԱԿ-ին անդամակցում են, ընդ որում, բացառապես պետությունները: Իհարկե, կան «պետություններ», որոնք ՄԱԿ-ին չեն անդամակցում, օրինակ` «Իսլամական պետությունը» կամ Լուգանդոնը, սակայն վերջիններս օրինական պետություններ չեն համարվում: Ի դեպ, հենց նրանք կարող են լսել կամ չլսել ՄԱԿ-ին, այլ կերպ ասած` «համագործակցել» կամ «չհամագործակցել» ՄԱԿ-ի հետ:

Փաստորեն, ԵՊՀ-ն իր էությամբ փորձում է նմանվել «Իսլամական պետությանը» կամ, ավելի ճիշտ` Լուգանդոնին, սակայն համագործակցել ՄԱԿ-ի հետ:

Եվ եթե այդպես է, ապա ՄԱԿ-ը պարտավոր է ԵՊՀ խաղաղապահներ ուղարկել, որպեսզի հայաստանցիներին պաշտպանի գրագողերից, ալիմենտ չվճարողներից, շահախարդախ-սնանկներից, գազանանոցային պերսոնաժներից և նմանօրինակ մնացածներից:

ՄԱԿ-ի երկնագույն սաղավարտների ներկայությունը Լուգանդոնում, կներեք, ԵՊՀ-ում կենսական անհրաժեշտություն է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4338

Մեկնաբանություններ