«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Հասարակություն քանդողները շատ լավ հասկանում են՝ լուրջ հակառակորդներ չունենալու պայմանը հասարակական ուժերի ջլատումն է

Հասարակություն քանդողները շատ լավ հասկանում են՝  լուրջ հակառակորդներ չունենալու պայմանը հասարակական ուժերի ջլատումն է
24.12.2024 | 19:05

Հասարակության կյանքում ցանկացած բնույթի լուրջ փոփոխության համար, լինի այն զարգացում, թե անկում, համապատասխան միջավայր ու մթնոլորտ է պետք։

Այդ պատճառով էլ բոլոր ուղղություններով նպատակային փոփոխություն պլանավորելիս դրա առաջին քայլը համապատասխան նպաստավոր միջավայր ու մթնոլորտ ստեղծելն է։

Օրինակ, ԽՍՀՄ-ի կազմաքանդմանը նախորդեց ամբողջ երկրով մեկ հակախորհրդային տրամադրությունների ու մթնոլորտի ստեղծումը, որը նպատակ ուներ երկրում կատարվող ամեն ինչը ներկայացնել ծուռ լույսի ներքո։

Դրա համար խորհրդային երկրում մարդկանց կենսամակարդակն ու կյանքի որակը որևէ անգամ չէր համեմատվում աշխարհում մեծամասնություն կազմող աղքատության հետ, այլ միայն ու միայն՝ բարեկեցիկ միլիարդի երկրների հետ։

Դրա հետևանքով էլ մարդկանց մոտ այն թյուր պատկերացումն էր ստեղծվում, որ իրենք աշխարհի ամենահետամնացն են ու ազատությունից զուրկը, իսկ ազատությունն էլ հնարավոր է միայն դեմոկրատիայի պայմաններում։

Եթե այս իմաստով դառնանք մեր այսօրվա խնդիրներին, ապա տգետ միջավայրում այստեղ-այնտեղ առկայծող մտքի աղբյուրները համակարգ ու միջավայր ստեղծել չեն կարող, եթե նրանց կոնցենտրացիան կամ խտությունը որոշակի շեմային մակարդակից ցածր է։

Բացի դրանից, պետության կամ հասարակության իմաստով զարգացման կամ անկման համար նպաստավոր միջավայրը պետք է բաղկացած լինի տարբեր ուղղություններով մրցակցային դրական միտումով կառուցված ենթամիջավայրերից, լինեն դրանք քաղաքական, կրթական, մշակութային, թե մի այլ բնույթի։

Այստեղ մրցակցային դրական միտում ասելով հասկացվում է այն, որ որևէ ոլորտում փոխադարձ ժխտման մարմաջից խուսափելու համար, որը տարածված երևույթ է մեզնում, պետք է այդ ոլորտում ունենալ առնվազն երեքից չորս լիդերային մակարդակով գիտակ մարդիկ, որ քննարկումների ու վեճերի ժամանակ թացը չորից կարողանան տարբերել։

Սա այն միմիմալ պայմանն է, որը հնարավորություն կտա խուսափել մեզնում լայն տարածում գտած այն երևույթից, երբ կեղծ զարգացած տգետների ամբոխը սրան-նրան տաղանդ ու հանճար է հռչակում։

Սա հասարակության դեգրադացիայի բազում արտահայտություններից մեկն է միայն, որից խուսափելու միակ միջոցը պրոֆեսիոնալ մակարդակի ենթամիջավայրեր ունենալն է։

Եվ նաև դա է պատճառը, որ թույլ պետականությունները, չունենալով կամ չկարողանալով ստեղծել ինքնուրույն միջավայր, համալրում են ձախողված երկրների (failed states) շարքը:

Ըստ որում, նպատակից կախված, բոլոր տեսակի միջավայրերի ստեղծումը ուժերի միավորումների ու տրոհում-պառակտումների ընթացք է։

Օրինակ, հասարակությանը զարգացման ուղղությամբ կուռ ուժ դառնալուն խանգարող հանգամանք է նրա տրոհումը իրար հակառակ նպատակ ունեցող փոքր միավորների, լինի դա կարիկատուրային բազմակուսակցականության տեսքով, թե բազում աղանդների տեսքով։

Այստեղ շատ կարևոր է այն հանգամանքը, որ հասարակություն քանդողները շատ լավ հասկանում են, որ լուրջ հակառակորդներ չունենալու պայմանը հասարակական ուժերի ջլատումն է, քանզի մարդկային մանր-մունր խմբերը լուրջ լիդերներ ծնել սկզբունքորեն չեն կարող, դրա համար պետք են մարդկային հնարավորինս մեծ խմբեր։

Սա հասարակության նպատակային կառավարման ոլորտի լրջագույն խնդիր է, որը պահանջում է նաև շատ լուրջ ֆինանսավորում, որի մասին պատկերացում կարելի է կազմել հակառակ հաշվարկով՝ ելնելով տվյալ հասարակության մեջ կուսակցությունների, աղանդների ու հասարակական կազմակերպությունների թվից։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 8743

Մեկնաբանություններ