Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Բաքուն Հայաստանում ունի դրածո վարչախումբ, որը լոկ սեփական իշխանությունը պահպանելու հրամայականով է առաջնորդվում

Բաքուն Հայաստանում ունի դրածո վարչախումբ, որը լոկ սեփական իշխանությունը պահպանելու հրամայականով է առաջնորդվում
08.01.2025 | 16:22

Բաքվի բռնապետը, արտաբերելով այն ձևակերպումը, որ Հայաստանը չպետք է գործի որպես աշխարհագրական պատնեշ Թուրքիայի և Ադրբեջանի միջև, Հայաստանի Հանրապետությանը փաստացի տարածքային պահանջ է ներկայացնում՝ ուժի սպառնալիք գործադրելով։

Հայաստանը ֆաշիստական երկիր կոչելով և սպառնալով կամ ցուցում տալով ՀՀ գործող վարչախմբին «արմատախիլ անել ֆաշիզմը Հայաստանում»՝ Բաքվի բռնապետը փաստացի սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը։

Հայտարարելով, որ Բաքվին խաղաղություն պետք չէ (Երևանին խաղաղություն պետք չլինելու ենթադրությունից ելնելով), Բաքվի բռնապետը փաստացի սպառնում է ագրեսիա իրականացնել Հայաստանի հանդեպ։

Բաքվի բռնապետը, այսպիսով, ոտնահարում է միջազգային իրավունքի մի շարք սկզբունքներ, այդ թվում՝ ուժ և ուժի սպառնալիք չկիրառելու սկզբունքը, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը, պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը։

Բաքվի բռնապետը շարունակում է ահաբեկել պատերազմով և տարածքային պահանջ ներկայացնել Հայաստանին, քանի որ Արցախի հանդեպ իրականացրած ցեղասպանության ու պատերազմական հանցագործությունները առերևույթ մարսել է, քանի որ Հայաստանում ունի դրածո վարչախումբ, որը լոկ սեփական իշխանությունը պահպանելու հրամայականով է առաջնորդվում։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 3393

Մեկնաբանություններ