Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

30-օրյա զինադադարի առաջարկը Մոսկվայի համար լուրջ մարտահրավերներ է պարունակում

30-օրյա զինադադարի առաջարկը Մոսկվայի համար լուրջ մարտահրավերներ է պարունակում
12.03.2025 | 12:47

ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների արդյունքում ծնված առաջարկությունը Ռուսաստանին՝ «30 օրվա զինադադար», հարուցել է ողջ արևմտյան աշխարհի քաղաքական առաջնորդների միաձայն արձագանքը, թե այժմ գնդակը Կրեմլի դաշտում է: Ի դեպ, եվրալիդերների այդ արձագանքի մեջ կա թաքնահարույց հրճվանք, և դա պատահական չէ, այլ՝ պարզ հաշվարկի արդյունք: Նրանք համոզված են, որ 30 օրվա զինադադարը և՛ մերժելու, և՛ ընդունելու պարագայում Զելենսկին շահած է դուրս գալու: Ինչու՞: Զինադադարն ընդունելու դեպքում ուկրաինական կողմը շունչ քաշելու և ռազմաճակատում շղթայաբար շարունակվող անհաջողությունների ու կորուստների ներքաղաքական կործանարար ազդեցությունը կասեցնելու հնարավորություն է ստանում: Բացառված չէ ԵՄ երկրների կողմից նոր սպառազինությունների մատակարարումների ծավալների մեծացումը: Հաշվարկն այնպիսին է, որ 30 օրից հետո ռուսական կողմի պայմանները կհամարվեն անընդունելի, տարածքներ չզիջելու երկաթյա տրամաբանությամբ, և նորից կվերսկսվեն ռազմական գործողությունները, այնպես, ինչպես 2022 թ. պատերազմի սկսումից երկու ամիս անց տեղի ունեցավ: Եթե Կրեմլը մերժի 30-օրյա զինադադարը, հիմք ընդունելով Պուտինի կողմից արդեն հրապարակված հայտնի նախապայմանները ՌԴ-ին միացված վարչատարածքային միավորների տարածքից ուկրաինական զորքերի դուրս բերման մասին, Կիևը կրկին շահեկան վիճակում է հայտնվելու: Զելենսկին և եվրալիդերները միասնական քարոզչական գրոհ են սկսելու, Թրամփին ի ցույց դնելու, որ Պուտինի հետ հաշտությունն ու խաղաղությունն անհնարին է: Այդ դեպքում հնարավորություն է ստեղծվում վերսկսելու ամերիկյան ռազմական մատակարարումները, հատկապես՝ ուկրաինական հանքերի փոխհատուցման գնով: Սա կլինի երանելի վիճակ ԵՄ-ի համար, որովհետև նորից կազատվեն լրացուցիչ ռազմական ծախսերի բեռից: Դժվարանում եմ ասել, թե ռուս ստրատեգները այս երկու օրը ինչ պատասխան կտան, բայց այսպիսի առաջարկը Մոսկվայի համար լուրջ մարտահրավերներ է պարունակում և՛ ընդունելու, և՛ մերժելու պարագայում: Իհարկե, իմ կարծիքը որևէ նշանակություն չունի, բայց, ամեն դեպքում, կփորձեմ ձևակերպել պատասխանը: Այն չպետք է լինի ո՛չ մերժում, ո՛չ էլ ընդունում: ՌԴ շահերը թելադրում են հանդես գալ պատասխան առաջարկով: «Վերջնական, անժամկետ զինադադար և հետկոնֆլիկտային բանակցային գործընթաց սկսելու համաձայնագրի կնքում՝ ձևաչափի որոշումով»:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 11233

Մեկնաբանություններ