«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Մինչ Հայաստանի և հայության թիվ 1 ներքին թշնամին վայրահաչում է նախկին նախագահների հասցեին, արտաքին թշնամին սահմանը տաք է պահում (տեսանյութ)

Մինչ Հայաստանի և հայության թիվ 1 ներքին թշնամին վայրահաչում է նախկին նախագահների հասցեին, արտաքին թշնամին սահմանը տաք է պահում (տեսանյութ)
28.03.2025 | 22:33

Ու այսպես շատ պարզ հասկացնում՝ ցանկացած պահի պատրաստ է հարձակման

«ԱԱԾ» կոչվածն իր գործառույթների, սրբազան պարտականության կատարման առումով սատկած վիճակում է և, ահա, այս պայմաններում շարունակելով պետական դավաճանությունը կամ առնվազն մի նոր դրվագով դրա հանցափորձը կատարելով, Նիկոլը և իր ոհմակը քայլ առ քայլ գործում են Հայաստանի ազգային անվտանգության դեմ:

Մինչդեռ, Հայաստանի արտաքին թշնամիներից Ադրբեջանը քնած չէ, սահմանին շարունակվում են կրակոցները, սադրանքները, Բաքուն սահմանը տաք է պահում ու այսպես շատ պարզ հասկացնում, որ ցանկացած պահի պատրաստ է հարձակման, միաժամանակ շարունակելով ապատեղեկատվությունը, կրակոցները վերագրում է հայկական կողմին՝ ռազմաքաղաքական հենք նախապատրաստելով հետագա ագրեսիայի համար:

Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածն օրերս հանդես եկավ հետևյալ պարզաբանմամբ.

«Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու տեսանյութերի տարածումը համացանցում՝ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հայաստան– Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։

Նման դեպքերում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում»։

Այսպիսով, ըստ «պաշտպանության նախարարություն» կոչվածի, Հայաստան– Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվող կրակոցները չեն թիրախավորում ՀՀ տարածքը։ Լավ, բա այդ դեպքում ինչը կամ ո՞ւմ են թիրախավորում, կարո՞ղ է պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանին կամ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավին, որոնց իրավամբ կարելի է համարել Հայաստանի հետ կապ չունեցող և այս առումով մեր երկրի տարածքից դուրս գտնվողներ:

Դե, իհարկե, հասկանալի է, որ Նիկոլի իշխանական ոհմակն իր այս հայտարարությամբ հերթական անգամ ստել է ու փորձել է կոծկել, թաքցնել իրականությունը, քանի որ իրականության խոստովանման դեպքում նախ հարց կառաջանար, թե Նիկոլի «բարեկիրթ» եղբայր Ալևի ասկյարներն ինչո՞ւ են կրակում Հայաստանի վրա, երբ Նիկոլն ու նիկոլենք ամեն հնարավոր առիթով ու նույնիսկ պետական դավաճանության հանցափորձ կատարելով, հայտարարում են, թե պատրաստ են «խաղաղության պայմանագիրը» կնքել (դրանից հետո թերևս մնում է միայն, որ Նիկոլն Ալիևի կոշիկները լիզի):

Եվ երկրորդ հարցը, որն այս դեպքում կառաջանար, եթե «պաշտպանության նախարարություն» կոչվածը խոստովաներ իրականությունը, կլիներ այն, թե ինչո՞ւ նախարարությունն ինքն ավելի վաղ չի տեղեկացրել կրակոցների, սահմանային լարվածության մասին, և դա իր փոխարեն և իրենից առաջ արել են սոցիալական ցանցերի օգտատերերը և ԶԼՄ- ները…

News.am– ն օրերս լինելով Սյունիքի մարզի Խնածախ գյուղում ու զրուցելով խնածախցիների հետ, նրանց հետ հարցազրույցի հրապարակմամբ փաստեց, որ Ադրբեջանի ԶՈւ- ն կրակում է նաև հենց Խնածախ գյուղի, նրա տների վրա: Գյուղի բնակիչներից մեկն ասում է, որ եթե այսպես շարունակվի, որևէ մեկը չզբաղվի գյուղի պաշտպանությամբ, առանց այն էլ սակավամարդ Խնածախը կդատարկվի, «գյուղից դուրս է գալու ժողովուրդը»:

Գյուղի բնակիչը հայտնում է նաև, որ իշխանությունները գուցե պայմանավորված (խոսքի համատեքստից կարելի է եզրակացնել, որ նկատի ունի ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածությունը), միլիոններ բաժանելով, ժողովրդին, հատկապես գրեթե բոլոր երիտասարդներին հանել են գյուղից, այսինքն՝ միտումնավոր վարել սահմանամերձ Խնածախի հայաթափման քաղաքականություն:

Ինչևէ, «պաշտպանության նախարարություն» կոչվածի ստերն առաջին անգամ չէ, որ ջրի երես են դուրս բերվում, մենք էլ ժամանակին տարբեր առիթներով մի քանի անգամ բռնացրել ենք նախարարության ստերը և գրել դրանց մասին:

Ուղիղ տասն օր առաջ «պաշտպանության նախարարություն» կոչվածը հանդես եկավ նաև մի պարզաբանմամբ , թե «Գյումրու նախընտրական քարոզարշավին հանդիպումները քաղաքական ուղղվածություն չունեն»: Նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն անդրադառնալով լրատվամիջոցներում Գյումրիի նախընտրական քարոզարշավում բանակի և բարձրաստիճան սպաների ներգրավվածության վերաբերյալ հրապարակումներին, գրել է.

«ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց գործառույթների իրականացման շրջանակում զորամիավորումներում, տարբեր կայազորներում պարբերաբար հանդիպում- քննարկումներ են անցկացնում հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ, սակայն այդ հանդիպումները քաղաքական ուղղվածություն, ենթատեքստ չունեն և բացառապես բանակային օրակարգի շրջանակում են:

Ուստի հորդորում ենք զերծ մնալ բանակի և նրա ներկայացուցիչների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ կատարելուց»:

Իսկապե՞ս… Լո՞ւրջ եք ասում… Վերը շարադրվածից հետո կարելի՞ է այս պարզաբանմանը հավատալ…

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 21015

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ