«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել

ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել
12.04.2025 | 14:14

Փաստեր, փաստեր, փաստեր…

Կա մի ՄԵԾ ԳԱՂՏՆԻՔ, որի մասին, վստահ եմ, տեղյակ են ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող բոլոր պետությունների՝ ԱՄՆ- ի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի նախկին ու ներկա ղեկավարները, թե Գերմանիայի և այլ պետությունների ղեկավարները, բայց այդ մասին, չնչին բացառությամբ, չեն խոսում, լռում են՝ մարդկությունից թաքցնելով անցյալում տեղի ունեցած ու ներկայում առկա իրողությունները:

Ոչ թե ՉԹՕ- ներ, այլ ուրիշ աշխարհներից եկած տիեզերանավեր, տիեզերական մաքոքներ

Խոսքն, այսպես կոչված, ՉԹՕ- ների՝ չճանաչված թռչող օբյեկտների մասին է: Այսպես են ներկայացվում երկնքում, տիեզերքում, համաշխարհային օվկիանոսում, ջրի տակ արձանագրվող օբյեկտները, այսինքն՝ չկարողանալով ժխտել դրանց գոյությունը և ընդունելով այն, նկատվող, արձանագրվող օբյեկտները ներկայացնում են իբրև չճանաչված, թեև շատ լավ հասկանում են ու գիտեն, որ դրանք այլմոլորակայինների տիեզերանավեր են, ավելի հաճախ՝ ուղեծրում գտնվող աստղաթիռներից անջատված, երկիր հասած տիեզերական մաքոքներ, իսկ դրանցով եկող- գնացողներն այլմոլորակայիններ են, ինչպես նաև, հնարավոր է, նրանց ստեղծած բիոռոբոտներ:

ՉԹՕ- ների ինչ լինելու և այլմոլորակայինների, նրանց տեսած լինելու, նրանց հետ իրենց ունեցած շփումների, հանդիպումների մասին խոսացողներին, հայտնողներին, հայտարարողներին նախկինում տարբեր միջոցներով լռեցրել են կամ հեգնել, ծաղրել, հանրությանը նրանց ներկայացրել նույնիսկ իբրև հոգեկան հիվանդ, Ջորդանո Բրունոյին այրողների սերունդները նրանց աղանդավոր են համարել, ոմանք էլ պարզապես չեն հավատացել այդ մարդկանց: Հիմա էլ շատ երկրներում գրեթե նույն վերաբերմունքն է, միայն թե իրենց տեսածի մասին պատմող, իրենց համոզմունքներն արտահայտող մարդկանց չեն լռեցնում կամ հոգեկան հիվանդ համարում:

Բազմաթիվ երկրներում պետական ոլորտի որոշ աշխատողներ, հատուկ ծառայությունների և զինված ուժերի ներկայացուցիչներ թերևս կցանկանային ընդհանրապես ժխտել ու կժխտեին ՉԹՕ- ների գոյությունը, եթե կարողանային, բայց դա վերջին տասնամյակներին այլևս անհնար է դարձել նկարահանող տեխնիկայի զարգացման ու տեսախցիկնեևրի, սմարթֆոնների, բջջային հեռախոսների հսկայական քանակի, դրանց տարածման, հանրայնացման հետևանքով (այսօր Երևանում նույնիսկ առաջին դասարանի շատուշատ երեխաներ սմարթֆոններ, տեսախցիկով բջջային հեռախոսներ ունեն):

Այն, ինչ հայտնվում է երկնքում, այլևս միայն ականատեսների պատմածով չէ, որ հայտնի է դառնում, այլ նաև նկարահանող տեխնիկայի կողմից օբյեկտիվորեն արձանագրվածով, որը ժխտել, հերքել, չընդունել հնարավոր չէ: Եվ, ուրեմն, հարկադրված լինելով ընդունել ՉԹՕ- ների գոյությունը և ընդունելով այն, չեն խոստովանում կամ հայտարարում, թե դրանք այլմոլորակայինների տիեզերանավեր կամ տիեզերական մաքոքներ են, երկնքում արձանագրվածը ներկայացնում են իբրև չճանաչված թռչող օբյեկտներ, որովհետև դրանից հետո, մեղմ ասած, շատ լուրջ հարցեր են առաջանալու: Որոշակի պատրաստվածություն ունեցող ընթերցողն արդեն հասկացավ կամ գոնե կռահեց, թե խոսքն ինչ հարցերի մասին է…

Նրանք, ովքեր ծանոթ են տողերիս հեղինակի լրագրողական գործունեությանը, քաջ գիտեն, որ մամուլում գրում, եթերում խոսում եմ փաստերով, հաճախ հղումներ կատարելով ներկայացվող տեղեկատվության աղբյուրներին կամ նույնիսկ ակտիվ հղումներով ներկայացնելով դրանք: Այս անգամ ևս կվարվեմ այդպես:

Իրան, 10 ապրիլի, 2025թ. ՉԹՕ- ն թռել է Հայաստանից ոչ այնքան հեռու, հարևան Իրանի երկնքում

Երեկ գիշեր շարժվող լուսավոր օբյեկտ է նկատվել Իրանի Ղում քաղաքի երկնքում, որը գտնվում է Իրանի կենտրոնական մասում գտնվող համանուն նահանգում (մայրաքաղաք Թեհրանից հարավ- արևմուտք, մոտ 150 կմ հեռավորության վրա): Այս մասին, «РИА Новости»– ի փոխանցմամբ , հաղորդում է իրանական «Mehr» գործակալությունը:

«Լույս հինգշաբթի գիշերը Ղում քաղաքի երկնքում նկատվել է անհայտ լուսավոր օբյեկտ»,- նշված է գործակալության հաղորդագրության մեջ:

«Mehr»- ի տեղեկություններով՝ օբյեկտը շարժվել է երկնքում ու պայծառ լույս արձակել։ Գործակալությունը ճշտում է, որ գրառման հրապարակման պահին դրա բնույթի մասին պաշտոնական հաղորդագրություններ չեն ստացվել։ Տեղական իշխանությունները և փորձագետներն ուսումնասիրում են զեկույցները՝ իրադարձության մասին ավելին իմանալու համար:

«Ականատեսների խոսքով՝ մի քանի սպիտակ կետերից բաղկացած օբյեկտը մի շարքով շարժվում էր երկնքով ու պայծառ լույս էր արձակում,- դարձյալ «Mehr»- ին հղում կատարելով, գրել է ռուսական ԶԼՄ- ներից Life.ru- ն:- Այս երեւույթի մասին պաշտոնական տեղեկատվություն տեղական իշխանություններից չի եղել»։

Ղումի երկնքում արձանագրվածը վերջին շրջանում աշխարհի տարբեր քաղաքներում, վայրերում ՉԹՕ- ների հայտնվելու միակ դեպքը չէ, այլ դեպքերի մասին՝ հաջորդիվ: Հարկ է ընդգծել, որ խոսքը բնավ ռազմական ինչ- որ գաղտնի ինքնաթիռի, արբանյակի, առավել ևս՝ ԱԹՍ- ի, ուղղաթիռի, մթնոլորտային ինչ- որ երևույթի կամ օդատեսիլի մասին չէ: Համապատասխան հիմնավորումները, թե տարբեր վայրերում, տարբեր ամիսների, օրերի նկատված ՉԹՕ- ներն ինչու հնարավոր չէ նույնականացնել վերը թվարկվածներից որևէ մեկի հետ, նույնպես կներկայացվի հոդվածի շարունակության մեջ:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 13747

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ