«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել. 4

ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել. 4
18.04.2025 | 15:26

Սկիզբը՝ այստեղ

Փաստեր, փաստեր, փաստեր…

Օդաչուները սովորական մարդիկ, շարքային քաղաքացիներ չեն, նրանք իրենց մասնագիտության բերումով, իրենց փորձառությամբ անսխալ տարբերում են ինքնաթիռները, ուղղաթիռները, ԱԹՍ- ները, հրթիռները, օդապարիկները, մի խոսքով բոլոր թռչող սարքերն ու մթնոլորտային հազվագյուտ երևույթները, օդատեսիլները չճանաչված թռչող օբյեկտներից (ՉԹՕ), հետևաբար երբ նրանք են հայտնում դիսպետչերական կետերին կամ իրենց հրամանատարությանը զեկուցում իրենց տեսած ՉԹՕ- ների մասին, հաղորդված տեղեկատվությանն իսկապես պետք է լուրջ վերաբերվել:

Նախորդիվ արդեն ներկայացրել էինք 2025թ. ապրիլի 10- ին Մոսկվայից ոչ հեռու ՉԹՕ- ի հետ ռուս օդաչուների հանդիպման մասին տեղեկությունը: Նրանք գտնվելով Վլադիմիրից մոտ 61 կմ հեռավորության վրա, երկնքում սպիտակ զոնդ- գունդ- զոնդ էին նկատել: Որպեսզի ավելի որոշակիություն լինի, հավելենք, որ թռիչքի ժամանակ ՉԹՕ- ն տեսել էին Իժևսկ- Մոսկվա չվերթն իրականացնող «Ռոսիա» ավիաընկերության «Sukhoi Superjet 100» քաղաքացիական ինքնաթիռի օդաչուները և հայտնել անհայտ թռչող օբյեկտի հետ հանդիպման մասին:

ՉԹՕ- ն, օդաչուների խոսքով, սպիտակ գնդակ- զոնդ էր և գտնվում էր ինքնաթիռի ձախ կողմում, 20 կմ բարձրության վրա։ Դեպքի մասին տեղեկացվել են հակաօդային պաշտպանության մարմինները, խորհրդավոր օբյեկտի իրական բնույթը չի հաղորդվում:

14 ապրիլի, 2025թ., Ռուսաստան. ռուսական ինքնաթիռի օդաչուները ՉԹՕ են տեսել Մոսկվայի երկնքում

Օդաչուների կողմից ՌԴ մայրաքաղաքից 45 կմ հյուսիս- արևելք ս. թ. մարտի 10- ին և Մոսկվայից ոչ հեռու, Վլադիմիրից մոտ 61 կմ հեռավորության վրա ապրիլի 10- ին ՉԹՕ- ների դիտարկումից 4 օր հետո արձանագրվել է հերթական դեպքը. Lenta.ru- իփոխանցմամբ , «Utair» ավիաընկերության ինքնաթիռի օդաչուներն ապրիլի 14- ին երկնքում ՉԹՕ են տեսել Սուրգուտից Մոսկվա չվերթի ժամանակ. այս մասին հայտնել է «Aviaincident» տելեգրամ- ալիքը։

Ըստ «Aviaincident»- ի, ուղևորատար «Boeing 737- 800»- ն ապրիլի 14- ին Սուրգուտից Մոսկվա չվերթ էր իրականացնում։ Մայրաքաղաքում վայրէջք կատարելիս օդաչուները նկատել են կարմիր գունդ՝ 50 սանտիմետր տրամագծով, օդանավից 20 մետր բարձրության վրա:

«Aviaincident»- ի հաղորդագրության մեջ նշված է, որ օդանավն այդ պահին գտնվել է գետնից 914 մետր բարձրության վրա։ Ընդ որում, այդ շրջանում այլ թռչող սարքերի կողմից օդային տարածքի օգտագործման թույլտվություն տրված չի եղել։ Դեպքի մասին տեղեկացրել են հակաօդային պաշտպանության մարմինները։ Տեղի ունեցածը թռիչքի անվտանգության վրա չի ազդել, ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում։

Ինքնաթիռից 20 մետր հեռավորությունը բախման առումով արդեն վտանգավոր մերձեցում է: Այս վերջին դեպքում դատելով ՉԹՕ- ի փոքր չափերից, այն այլմոլորակայինների աստղաթիռ կամ տիեզերական մաքոք չի եղել, այլ հավանաբար դրանից արձակված ԱԹՍ:

25 մարտի, 2025թ. Ռուսաստան. Բաքու- Մոսկվաի նքնաթիռի անձնակազմը ՉԹՕ է նկատել Ռուսաստանի երկնքում

«Azerbaijan Airlines» ավիաընկերության օդաչուները, Life.ru- իփոխանցմամբ , զեկուցել են Մոսկվայից հարավ-արևելք անհայտ թռչող օբյեկտի (ՉԹՕ) դիտարկման մասին. այս մասին հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից ։

«Բաքու (Ադրբեջան) — Մոսկվա (Ռուսաստան) չվերթն իրականացնելիս, 360 էշելոնում, Մոսկվայից հարավ- արևելք, անձնակազմը զեկուցել է ինքնաթիռի թռիչքի բարձրությունից վեր անհայտ թռչող օբյեկտի դիտարկման մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը չեն նկատել ՉԹՕ- ից ռադարների էլեկտրամագնիսական ճառագայթների անդրադարձում ցույց տվող որևէ նշան, այսինքն՝ ՉԹՕ- ն պատրաստված է եղել թռչող օբյեկտին անտեսանելիություն շնորհող հատուկ տեխնոլոգիայով: Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել։

Ավելի վաղ Պենզայից Մինվոդի թռչող ուղևորատար ինքնաթիռի օդաչուները նկատել էին ՉԹՕ: «Азимут» ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմը զեկուցել է արծաթագույն գնդի դիտարկման մասին։ Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել նշանակման օդանավակայանում:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 6433

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ