ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Դատապարտում են

Դատապարտում են
01.05.2025 | 19:33

«Մայր Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած քստմնելի խուլիգանությունը, որի գլխավոր դերակատարը «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ, նշված վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն էր:

Տեր-Մարգարյանի ու նրա թիմակիցների խուլիգանական արարքին քրեաիրավական ու քաղաքական գնահատականի արժանացնելու, «Հանրապետության» ներկայացուցչին անհապաղ պաշտոնանկ անելու փոխարեն, ՀՀ օրվա իշխանությունը մեղադրանք է առաջադրել քաղաքապետարանի ու մասնավորապես Տեր-Մարգարյանի կոռուպցիոն ռիսկերով լի գործունեությունը բացահայտած Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին ու Տեր-Մարգարյանի կողմից ծեծի ենթարկված բլոգեր Արթուր Չախոյանին: Սա խայտառակություն է և ցույց է տալիս, թե քանի գրոշ արժեն դեպի ԵՄ գնալու, ժողովրդավարական հարաբերություններ հաստատելու ոմանց հայտարարությունները:

Ուշագրավն այն է, որ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարն ամեն կերպ և էժանագին ձևակերպումներով փորձում է արդարացնել իր կուսակցի խուլիգանական վարքագիծը՝ ներազգային ֆաշիզմ քարոզելով: Նույնանման վարքագիծ ենք նկատում նաև մարդու իրավունքների պաշտպանության ջատագով հանդես եկող որոշ ներկայացուցիչների մոտ, իսկ մյուսները գերադասում են չնկատել ակնհայտ ապօրինությունն ու բռնության հովանավորչությունն իշխանության կողմից:

Այս ամենի թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորը Նիկոլ Փաշինյանն ու նրա դրածո Տիգրան Ավինյանն են, որոնք լեգիտիմ չեն և պետք է հեռացվեն:

«Մայր Հայաստան» խմբակցություն

01.05.2025թ.

Դիտվել է՝ 497

Մեկնաբանություններ