ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

2025-ը պետք է դառնա Փաշինյանի վերջին տարին

2025-ը պետք է դառնա Փաշինյանի վերջին տարին
07.01.2025 | 15:40

Փաշինյանի իշխանությունը դարձել է հայկական պետության համար դանդաղ կործանման սիմվոլ: Նրա ապաշնորհ կառավարումը, ազգային շահերի անտեսումն ու անընդհատ խոստումներով դատարկ հանրային դիսկուրս ստեղծելը ցույց են տալիս, որ այս ռեժիմը պետք է պատմության աղբանոց նետել: 2025-ը իշխանափոխության տարի դարձնելու համար պետք է գործել հիմա:

Ինչու՞ պետք է Փաշինյանն անհապաղ հեռանա` ասվել է բազմիցս։

Հասարակության յուրաքանչյուր շերտ վաղուց զգում է նրա կառավարման հետևանքները․ պարտությունների անվերջ շղթա՝ խաղաղության խաչմերուկի քողի ներքո, պետական ապարատի հետ փոխկապակցված կոռուպցիայի աճ՝ «ժողովրդավարության» անվան տակ, թանկացումներ, ազգային ինքնության ոտնահարում, պետական շահի անտեսում և այլն, և այլն:

Փաշինյանը հաջողացրել է մի բան՝ կատարելապես ձախողել պետական կառավարման բոլոր մակարդակները: Եվ այժմ նա շարունակում է իշխանությունը պահել՝ չխնայելով պետական ռեսուրսները։ Բավարար է նայել պետության արտաքին պարտքը, որը 2018-ից ի վեր աճել է մոտ 2 անգամ, կամ արտագաղթի թվերը, որոնք գերազանցում են բոլոր հակառեկորդները։

Ինչպե՞ս կերտել 2025-ի իշխանափոխությունը։

1. Կազմակերպված պայքար՝ հստակ ծրագրով և վճռականությամբ։

Պետք է վերջ տալ անպատասխանատու մոտեցումներին: Ժողովուրդը պետք է տեսնի ոչ միայն Փաշինյանի խնդիրները, այլ նաև լուծումներ՝ նոր իշխանության տեսլականի ձևով:

2. Ուժեղ առաջնորդություն և ընտրական պայքարի պատրաստություն։

Փաշինյանի հեռացումը հնարավոր է միայն լուրջ քաղաքական աշխատանքի արդյունքում: Սա նշանակում է պատրաստ լինել ոչ միայն փողոցում պայքարելուն, այլ նաև ակտիվ ներգրավվել ընտրական գործընթացներում՝ վերահսկելով դրանք և ստիպելով Փաշինյանին հաշվի նստել ժողովրդի իրական ձայնի հետ: Այսպիսով, ընդդիմությունը չպետք է խուսափի ընտրություններից, քանի որ այդ պարագայում Նիկոլը հաղթող է դուրս գալու։

3. Հասարակական համախմբում և միջազգային ճնշում

Անհրաժեշտ է ներքին համախմբում՝ անկախ քաղաքական տարբերություններից, և ակտիվ աշխատանք միջազգային գործընկերների հետ՝ ցույց տալու, որ Փաշինյանի ռեժիմը ձախողում է նաև Հայաստանի միջազգային պարտավորությունները:

2025-ը պետք է դառնա նոր սկիզբ՝ առանց Փաշինյանի։ Նրա կառավարման յուրաքանչյուր օրը խորացնում է Հայաստանի խնդիրները և խարխլում պետության հիմքերը: Ժամանակն է գործել՝ համախմբված, նպատակաուղղված և վճռական, որպեսզի վերականգնենք պետության ապագան և վերջապես ազատվենք այս ապաշնորհ ու կործանարար ռեժիմից: Հեռացնել Փաշինյանին՝ նշանակում է սկսել վերակառուցել Հայաստանը նոր ուժով և հստակ տեսլականով:

Փայլակ Չոբանյան

Դիտվել է՝ 2091

Մեկնաբանություններ