ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Վարկային պայթյուն՝ ժողովրդի վատթարացող կյանքի ֆոնին

Վարկային պայթյուն՝ ժողովրդի վատթարացող կյանքի ֆոնին
11.02.2025 | 15:50

Տնտեսության անկման ֆոնին սպառողական ու հիպոթեքային վարկերը պայթյունավտանգ աճ են գրանցում՝ 33%։ Հիմա մարդիկ պարտքով են ապրում, որովհետև տնտեսությունը հնարավորություն չի տալիս աշխատելու և բարելավելու կյանքը։

Կառավարությունը մարդկանց տանում է ֆինանսական կախվածության՝ չկարողանալով ապահովել կայուն աշխատատեղեր ու եկամուտներ։

Անվանական աշխատավարձերն աճել են ընդամենը 6.4%-ով, մինչդեռ վարկային բեռը բազմապատկվել է։

Ժամանակն է պահանջել տնտեսական ու սոցիալական արդարություն, ոչ թե պարտքերի տակ ընկնել։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1979

Մեկնաբանություններ