Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները

Ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները
10.01.2025 | 10:47

Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու մի հանգամանք, պարտադիր ընտրում են ժամանակը։ Պատմական ժամանակահատվածը չափազանց կարևոր է, որովհետև ուշ կամ շուտ ներգրավվել որևէ գործընթացի մեջ, նշանակում է քո վրա կրել ողբերգությունների հսկայական բեռ։

Այդպիսին էր 1920 թվականին Անտանտի օգնությանն ապավինելը՝ առանց հաշվի առնելու ռեգիոնալ նոր ձևավորվող իրավիճակը: Այդպիսին էր անկախության շարժումը 1988-ին, երբ ԽՍՀՄ փլուզման ամբողջ բեռի ծանրությունը բաժին հասավ առաջին հերթին հայությանը։

Այդպիսին էր իրավիճակը նաև 2012-2013-ին, երբ Հայաստանի նախագահը, դարձյալ շտապելով, Հայաստանը քարշ տվեց մի միություն, որի շահերը դեռ նոր պետք է ձևավորվեին` որպես նոր բևեռի, անգամ սակարկումների հնարավորություն չթողեցին Հայաստանին, իսկ անվտանգության ապահովման տեսիլքը փլվեց դեռ 2016-ին (Սերժ Սարգսյանը դա լավ գիտի, և այդ մասին ասել է հենց Ստեփանակերտում)։ Նույնը տեղի է ունենում հենց այսօր` աշխարհը վերաբաժանումների շեմին է, իսկ Հայաստանի դեգեներատները կրկին, նախորդ տասնամյակների իներցիայով, վազում են դեպի ԵՄ, որն ինքը դեռ վերաձևումների է ենթարկվելու, որն ինքը ունի ներքին ու արտաքին ճգնաժամեր, ու հայտնի չէ, թե վաղն ինչպես են փոխվելու ԵՄ շահերը, և որտեղ է հայտնվելու Հայաստանն իր ԵՄ-ական տենչերով։

Հայաստանը Ազգերի լիգայի անդամ էր, ու այսօրվա հեռավորությունից քանի՞ կոպեկի արժեք ուներ այդ հանգամանքը, եթե ԽՍՀՄ սահմաններն եք ընդունում որպես երկրների բաժանման հիմք:

Ցավն այն է, որ որևէ դեգեներատ դրա համար պատասխանատվություն չի կրելու, ու իրադարձությունների շղթայական զարգացման ամբողջ բացասական բեռը կրելու է ժողովուրդը։

Իհարկե, կա նաև չնչին դրական սցենարի հավանականություն, որը բացառապես կախված է պատահականությունների շղթայից, որի դեպքում այս նույն դեգեներատները ամբողջ հաջողության պսակը սեփականացնելու են՝ ժողովրդին կրկին մեղադրելով հետադիմության մեջ։

Ժամանակը և փորձը ցույց են տալիս, որ ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները;

Հ.Գ. Շառլ Միշելի նկարը պատահական չեմ դրել. նա ասոցացվում է արդեն ԵՄ դիվանագիտության տապալման հետ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2877

Մեկնաբանություններ