«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Աշխարհը կառավարում են փոխադարձ անվտանգության և շահերի հետ կապված նկատառումները

Աշխարհը կառավարում են փոխադարձ անվտանգության և շահերի հետ կապված նկատառումները
07.04.2025 | 08:30

ԵՄ-ում նոր շարժումներ նախաձեռնողները պետք է նախ և առաջ ստուգեն այդ նախաձեռնությունների իրագործելիության հնարավորությունները, որը ցանկացած լուրջ ու բազմածախս նախագիծ կյանքի կոչելու պարտադիր նախապայմանն է։

Տվյալ դեպքում նման գլոբալ բնույթի աշխարհաքաղաքական նախագծերի իրագործելիության անալիզը պետք է սկսվի նրանով, որ խորապես հասկացվի, թե որոնք էին ԵՄ-ի հարաբերական կայունության, հաջողությունների և հիմա էլ՝ անհաջողությունների պատճառները վերջին 70+ տարիներին։

Կազմակերպական գիտությունն ասում է, որ այն կոլեկտիվներն ու միությունները, որոնք բացահայտ լիդեր չունեն ու կազմված են մոտավորապես հավասար հզորություններից, իրենց բնույթով անկայուն են, քանի որ մասնակիցների տարբեր նպատակները խանգարում են էֆեկտիվ կոմպրոմիսային որոշումներ կայացնելուն։

Բացահայտ լիդերը, լինի դա հասարակ մարդկային կոլեկտիվի, թե պետությունների որևէ ձևի միության դեպքում, ունի կայունացնող հատկություն։

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի դեպքում կայունացնող հանգամանքը ԱՄՆ-ի գերիշխող և լիդերային դիրքն էր այդ երկուսում էլ, քանի որ Արևմուտքը դրանով պատվար էր ստեղծում ԽՍՀՄ-ի հզորության դեմ, իսկ Մարշալի պլանը այդ ամենի հիմքն էր հենց սկզբից։

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկա անկայունությունների պատճառն այն է, որ ԱՄՆ-ը փոխել է իր տեսանկյունը այդ ամենի նկատմամբ, քանի որ գլոբալ ուժային դաշտն է փոխվել՝ շնորհիվ Չինաստանի ու Ռուսաստանի հզորացման։

Աշխարհը կառավարում են փոխադարձ անվտանգության և շահերի հետ կապված նկատառումները, և այդ տեսանկյունից Թրամփի քաղաքականությունն ու Ռուսաստանի հետ որոշ իմաստներով նրանց շահերի համընկնումը ԵՄ-ը համարում է իր շահերին հակառակ ճնշում երկու կողմից։

Հայտնի է նաև, որ մի քանի կողմից ճնշման տակ գտնվող միությունը, ինչպիսին ԵՄ-ն է, ավելի է կայունանում և միաձույլ դառնում, բայց այդ դեպքում շատ կարևոր է նաև այն հանգամանքը, թե արտաքին ճնշման ուժը կարո՞ղ է արդյոք կոմպենսացնել ու գերազանցել ԵՄ-ի ներքին փոխադարձ վանողական ուժերին, թե՞ ոչ։

Սրան խանգարում է նաև բացահայտ լիդերի բացակայությունը ԵՄ-ում, ավելին, նորահայտ նապոլեոնների, դը գոլների, չերչիլների ու ադենաուերների մրցակցությունը ավելի է դժվարացնում խնդիրը։

Ներկա պայմաններում ԵՄ-ի կողմից սեփական բանակ և ռազմարդունաբերական կոմպլեքս ստեղծելու համար պետք են լինելու աստղաբաշխական ծախսեր, որոնք պետք է ընկնեն հասարակ մարդկանց վրա ու մեծ դժգոհության պատճառ դառնան։

Դրանից խուսափելու լավագույն ճանապարհն էլ ժողովրդի ուշադրությունը շեղելն է՝ Ռուսաստանի կողմից մտացածին արտաքին վտանգը ուռճացնելով։

Բայց լավ մտածելու դեպքում հնարավոր է, որ ԵՄ-ը ԱՄՆ-ի դեմ հանդես գա իր իսկ զենքով՝ փոխադարձ ընկերություն առաջարկելով Ռուսաստանին, քանի որ այդպես են կտրում գորդյան հանգույցները։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3274

Մեկնաբանություններ