«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Ժողովուրդներ և էթնոսներ. գոյության հավերժական պայքար

Ժողովուրդներ և էթնոսներ. գոյության հավերժական պայքար
26.11.2024 | 10:57

Գոյության համար հավերժական պայքարում հակամարտող կողմերը կարող են գտնվել կենսաբանական ու սոցիալական կյանքի տարբեր պայմաններում ու մակարդակներում:

Այսինքն, գոյաբանական իմաստով և քաղաքակրթական առումով նրանց էության ծանրության կենտրոնը կարող է գտնվել տարբեր մակարդակների վրա, որը կարող է դառնալ տարբեր բնույթի ու մեծության հզորության աղբյուր նրանց համար:

Ավելի պարզ, մրցակցային պայքարի պրոցեսում գտնվող ժողովուրդներն ու էթնոսները կարող են գտնվել կյանքի հոգեբարոյական վիճակի, տեխնոլոգիական զարգացման և կառավարման կազմակերպական տեխնոլոգիաների տարբեր մակարդակներում, հանգամանքներ, որոնք գոյության պայքարում կանխորոշում են նրանց գումարային հզորությունը:

Դրան համապատասխան, որևէ գործողություն կատարելիս կամ էլ որոշում կայացնելիս, որոշիչ հանգամանք է նաև այն, թե տվյալ անձի կամ էթնոսի էության մեջ քաղաքակրթական զարգացման ուղղությամբ ժամանակի ընթացքում դինամիկայի մեջ գտնվող կենսաբանական ու սոցիալական պարադիգմների որ մասում է գտնվում նա:

Առաջին մոտավորությամբ կարելի է պնդել, որ, ակախ նրանից, թե սոցիալական սանդղակի սկզբնական մասերում ինչ մակարդակի վրա է անձը, ապա ինչքան կենսաբանական սանդղակում նա ներքև գտնվի իր մրցակցի համեմատությամբ, այնքան պարզ առճակատման դեպքում նրա հաղթանակի շանսը կլինի ավելի մեծ:

Նման հարցերում ճիշտ կողմնորոշվելու համար և հաշվի առնելով, որ գոյության պայքարում հաղթանակի հասնելու համար կարևոր է անձի կամ էթնոսի ագրեգատ կամ գումարային հզորությունը՝ դիտարկենք հասարակության հզորություն ասածը ստրուկտուրային տեսանկյունից:

Այսինքն, որևէ հասարակության գումարային հզորությունը, որը գտնվում է կենսաբանական ու սոցիալական պարադիգմերի տարբեր մակարդակներում, որոշվում է նրա՝

1. հոգեբարոյական պատկերով,

2. գիտական ու դրա վրա հիմված տեխնոլոգիական մակարդակով,

3. այդ ամենի կառավարման կազմակերպական մակարդակով:

Ժամանակի ամեն մի կոնկրետ պահի ցանկացած քաղաքակրթություն գտնվում է նշված երեք գործոններով որոշվող եռաչափ տարածության որևէ կետում, որը ժամանակի հետ դրեյֆում է որոշակի կիսականխորոշելի ուղղություններով:

Ըստ որում, գումարային հզորություն ապահովող այս գործոնների եռյակում դոմինանտ դիրք ունի հասարակության հոգեբարոյական պատկերը, որի փոփոխությունները, որոշ իներցիոն հապաղումից հետո, ազդում են հասարակության կազմակերպական հզորության և, այնուհետև, նաև նրա տեխնոլոգիական հզորության վրա:

Օրինակ, հանրապետական Հռոմի տևական դոմինանտ դիրքի հետևանքով նրա հոգեբարոյական պատկերի փոփոխությունները բերեցին հասարակության կազմակերպական տրանսֆորմացիային դեպի կայսրություն:

Հետագա հզոր ու անհոգ կյանքը կռվող ու պայքարող մարդկանց դարձրեց զեխ ու շվայտ կյանքը հարգող արարածներ, որն էլ ավելի նպաստեց հասարակության հոգեբարոյական անկմանը:

Զուգահեռաբար գոյություն ունեցող տարբեր պարադիգմային պայմաններում գտնվող քաղաքակրթությունների միջև գոյության պայքարում դոմինանտ դիրք ունեցող հզորի ճնշումը իր շրջապատի վրա միշտ բերում է ճնշվողների ուժերի կոնսոլիդացիայի՝ համապատասխան իրենց կյանքի հարատևման պահանջին:

Սրան էլ հետևում է տեխնոլոգիական ու կազմակերպական առումներով հզոր, բայց բարոյական անկում ապրող հասարակության կողմից իր դիրքերի զիջելը հոգեբարոյական ավելի նպաստավոր վիճակում գտնվող մրցակցին, որն աստիճանաբար ժառանգում է նաև նախկին հզորի կողմից ստեղծված կազմակերպական ու տեխնոլոգիական հզորությունները:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 8985

Մեկնաբանություններ