«Եթե իրավիճակը դիտարկենք ֆինանսական տեսանկյունից, հատկապես պարզ կդառնա, որ ՈՒկրաինան չի կարող տնտեսապես մրցակցել Ռուսաստանի հետ։ Սակայն մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Եվրոպան օգնություն է տրամադրում։ Ես չեմ կարծում, որ Եվրոպան կարող է հավերժ տնտեսական օգնություն տրամադրել ՈՒկրաինային»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։               
 

Ասում են...

Ասում են...
06.12.2013 | 01:12

…թե ՀՀԿ-ում կրկին սրվել է Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի թևերի միջև պայքարը: Ի դեպ, Աբրահամյանն այս գործի համար նաև ոտքի է հանել խնամուն ու նրա «կայազորին»: Չնայած արտաքուստ երկու ղեկավարները ցույց են տալիս, որ ոչ մի խնդիր չունեն, սակայն կուլիսային խոսակցություններում ԱԺ խոսնակն ու իր թիմակիցները ջանք չեն խնայում հնարավոր մեթոդներով Սերժ Սարգսյանին համոզելու, որ վարչապետից ազատվի:

Դիտվել է՝ 1775

Մեկնաբանություններ