Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունները «բազմաթիվ ուղղություններով զգալի առաջընթացի» են հանգեցրել։ Այս մասին Վաշինգտոնից վերադառնալու ճանապարհին, ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը նախօրեին հանդիպում է անցկացրել ԱՄՆ առաջնորդի հետ Սպիտակ տանը։               
 

Զինված ուժերը շարքային «կանտոռի» վերածելով՝ Փաշինյանը երկիրը վերածում է մանրադրամի

Զինված ուժերը շարքային «կանտոռի» վերածելով՝ Փաշինյանը երկիրը վերածում է մանրադրամի
20.09.2025 | 11:44

Փաշինյանական իշխանությունը գնում է բանակի ավերման ճանապարհով, մտքում ունենալով միայն մեկ «փաստարկ»` պատերազմ չի լինի, որովհետև դա իրեն հավաստիացրել են Բաքվից ու Անկարայից:

Փաշինյանական խաղաղություն ասվածը բուտաֆորիա է, որը փորձում են լցնել խոստումներով, միջազգային հարաբերություններում արժեք չունեցող հավաստիացումներով և ստի գերդոզավորմամբ:

Ցանկացած բանակցային գործընթացում, միջազգային շփումներում երկրի շահերի առաջ մղման, շանտաժի չենթարկվելու և խաղաղության հասնելու կարևոր երաշխիքը սեփական անվտանգությունն ապահովելու կարողությունն է:

Բանակը կրճատելով, մարտունակություն չապահովելով, զինված ուժերը շարքային «կանտոռի» վերածելով Փաշինյանը երկիրը վերածում է մանրադրամի, որի պայմաններում մեր երկրի ճակատագիրը որոշվում է ո´չ թե ներսում, այլ դրսում:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 914

Մեկնաբանություններ