Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ապրել-գոյատևել

Ապրել-գոյատևել
22.07.2025 | 14:04

Մի լրագրող ինձ հետ հարցազրույցի ժամանակ հարցրեց, թե Երևանում որտե՞ղ եմ ապրում։ Ասացի' ես Երևանում չեմ ապրում, բնակվում եմ, իսկ Արցախում ապրում էի։

Ինչու՞ հիմա հիշեցի սա։

Երեկ Նալբանդյան փողոցն ի վեր գնում էի՝ մտքումս առօրյա հոգսերիս հետ կռիվ տալով, երբ իմ դիմաց անսպասելի տեսա տարեց մի կնոջ, որը խանութի մեծադիր պատուհանը լվանում էր երկարապոչ խոզանակով ՝ պարբերաբար դույլի մեջ թաթախելով այն, իսկ ձեռքերին հագել էր ռետինե դեղին ձեռնոցներ։ Հենց ձեռնոցների վանող գույնն էլ գրավել էր ուշադրությունս։ Կինը ինձ ծանոթ էր։ Արցախում ճանաչված ու հարգված ուսուցչուհիներից էր, վաստակավոր մանկավարժ։ Տեսածիցս սիրտս մորթվող եզան պես ցավատանջ տնքաց։ Ու քանի դեռ նա ինձ չէր նկատել, արագ շրջվեցի ու հետ դարձա եկած ճամփաս։ Անցա հանդիպակաց մայթ ու գնացի՝ հոգսերիս մի նոր մտածմունք ավելացրած։ Իսկ ճամփաս փոխեցի, որովհետև չուզեցի նրա ցաված սրտին իմ ներկայությամբ մի նոր ցավ պատճառել։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4912

Մեկնաբանություններ

եր անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am