«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

Կանգնեցրին այս այլանդակությունները` հաստ շերտ քաշելով թե’ Արարատի, թե’ քաղաքաշինական էն փիլիսոփայության վրա, որը դրված էր Երևանի հիմքում

Կանգնեցրին այս այլանդակությունները` հաստ շերտ քաշելով թե’ Արարատի, թե’ քաղաքաշինական էն փիլիսոփայության վրա, որը դրված էր Երևանի հիմքում
30.10.2025 | 13:09

Մեր ճարտարապետները, ովքեր ժամանակին նախագծել են քաղաքը և Հալաբյան փողոցը, հատուկ մտածել են, որ վերևից ներքև տեսարան բացվի դեպի Արարատը (տվյալ դեպքում` Փոքր Մասիսը)։ Դա արել են, համարձակվել են անել ԽՍՀՄ-ի օրոք, քանի որ հայ են եղել` բառի խորքային իմաստով։ Մեր օրերում` անկախ Հայաստանի օրոք, կանգնեցրին այս այլանդակությունները` հաստ շերտ քաշելով թե’ Արարատի, թե’ քաղաքաշինական էն փիլիսոփայության վրա, որը դրված էր Երևանի հիմքում։

Բայց խնդրի բարոյական ասպեկտը դեռ մի կողմ։ Աշխարհը հսկայական փողեր է ծախսում տարբեր ճանաչելի բրենդներ ստեղծելու համար։ Օրինակ, Մեքսիկա ասելով հասկանում ենք տեկիլա, Իտալիան ճանաչում ենք նաև իրենց սպագետտիով, Հայաստանը նաև ճանաչում են Արարատ կոնյակով, Արարատ բրենդով։

Եվ ամենևին կապ չունի, որ լեռը առժամանակ գտնվում է ժամանակակից Թուրքիայում. այն տեսքը, որով հայտնի է, որով ճանաչված է աշխարհում Բիբլիական լեռը, դա միմիայն ստանում է Երևանից, Արարատյան դաշտից։ Այսինքն, Արարատի տեսարանը դա մերն է, մեր բրենդն է։ Եթե Էրդողանն ու Նիկոլը լեռը համարում են թուրքական, ապա թող իրենց կողմից (ասենք` Բայազետից) նկարեն ու տարածեն, կճանաչի՞ աշխարհը։ Իհարկե ոչ։ Ճանաչելիությունը նաև փող է։ Աշխարհի պետությունները միլիարդներ են ծախսում բրենդի համար, մեր ճանաչելի բրենդը, որը փող է բերում, ձրի է` աստվածատուր։

Հիմա դու որքա՞ն պիտի ապուշ լինես, որ քո աշխարհահռչակ բրենդն օրը ցերեկով թույլ տաս փակեն, այդ բիբլիական բրենդը օտարես, անարգես, հետո նստած մտածես` ի՞նչ անես, որ քեզ դրանով ճանաչեն, որ քո ժողովուրդը` նկարիչները, արվեստագետները, տուրիզմի ոլորտը և այլն, նաև դրանով փող աշխատի։

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 883

Մեկնաբանություններ