ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ լեզու է գտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն «շատ հիասթափված է», քանի որ կարծում էր, թե ուկրաինական հակամարտությունն ավելի հեշտ կլինի լուծել։ «Ես կարծում էի, թե դա ամենահեշտ հարցերից մեկը կլինի, սակայն պարզվեց, որ այն ավելի բարդ է, քան Մերձավոր Արևելքը։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա այնտեղ»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Քանի դեռ հայկական շահեր սպասարկողները որոշող չեն դարձել այս երկրում

Քանի դեռ հայկական շահեր սպասարկողները որոշող չեն դարձել այս երկրում
05.04.2025 | 11:27

Գործերդ ո՞նց են՝ երբեմն ինձ հարցնում են: Չգիտեմ ինչ պատասխանեմ, ճշմարիտ պատասխանը անհավատալի է թվում: Ուղղակի ասում եմ՝ նորմալ:

Ոնց կարող են լինել այն մարդու գործերը, ով իր ժամանակի գերակշիռ մասը ծախսում է մեր պատմության ստորացման և վերացման էջերը մաքրելու վրա: Հա, իհարկե, անհնարին է՝ կասեն շատերը, ահնարին է այս վիճակը շտկել աննշան մեկերի համար, հատկապես նրանց տեսանկյունից, որոնք ծանոթ չեն գիտության ուժին: Անհնար է՝ կասեն, կյանքդ մի վատնիր:

Անհնարինն էլ հենց ինձ գայթակղում է. կամ՝ անհնարինը, կամ՝ ոչինչ:

Առաջ մղող մոտիվը շատ պարզ է և դրանով իսկ՝ անհավատալի. Չեմ ուզում իմ ապրած ժամանակահատվածը համընկնի Հայաստանի կործանման հետ, կորուստների և ձախողումների հետ. Եթե շատերն այս ընտրությունը անեին այսօր, ստիպված չէի լինի ժամանակս ծախսել «փողոցներում»՝ անկումը կանգնեցնելու վրա:

Եթե Հայաստանի ապագան ծախած չլինեին, և շատերդ անտարբեր չլինեիք, այսօր ես լծված կլինեի մեր պետության կառուցման գործին. Այն գործին, ինչի համար ինքս ինձ ստեղծել եմ երկու տասնյակ տարի:

Իսկ հիմա՝ ուղղակի փողոց, այնքան ժամանակ, քանի դեռ հայկական շահեր սպասարկողները որոշող չեն դարձել այս երկրում, ընտրելու եմ փողոցը:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 5851

Մեկնաբանություններ