Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ճամփաբաժան

Ճամփաբաժան
18.05.2012 | 05:33

Մեր տեղեկություններով, առաջիկայում նախատեսվում է ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցությունների խորհրդի նիստը, որը վարելու է Լևոն Տեր-Պետրոսյանը: Քննարկվելու են հետընտրական զարգացումները: Եվ ամենակարևորը. նիստի նպատակն է ՀԱԿ-ը լքել ցանկացողների հոսքը դադարեցնելը: ՀԱԿ-ի առաջնորդը ցանկանում է լսել առկա իրավիճակի շուրջ տարբեր քաղաքական ուժերի գնահատականները, սակայն, ինչպես մեր աղբյուրն է փոխանցում, ի վերջո, բոլոր որոշումները կայացնելու է Տեր-Պետրոսյանը:

Նույն աղբյուրի հավաստմամբ, սա որոշ ուժերի համար լինելու է նաև հրաժեշտի հանդիպում, քանի որ ովքեր կուտակված լիքը ասելիք ունեն, սրտները կբացեն ու կհայտարարեն հեռանալու մասին:

Փաստորեն, ինչպես Լևոն Զուրաբյանն է ասում, եկել է «թարմ մտածողների» ու «հին կարծրատիպերով» առաջնորդվողների զատման ժամանակը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5126

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ