Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգում

Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգում
02.12.2013 | 11:06

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) դեկտեմբերի 2-3-ը կազմակերպում է «Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգում. վստահության ձևավորում» որակի ապահովման երկրորդ ֆորումը:
Ֆորումի շրջանակում կքննարկվեն ՀՀ կրթության որակի ապահովման հիմնախնդիրները, բուհերի փորձնական ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացները, որակյալ կրթության մարտահրավերները: Միջազգային փորձագետների կողմից կներկայացվեն եվրոպական չափանիշներին համապատասխան ՈԱԱԿ-ի նախնական արտաքին գնահատման արդյունքները:
Ֆորումի բացմանը ելույթ կունենան Նիդերլանդների և Ֆլանդրայի հավատարմագրման գործակալության գործադիր խորհրդի անդամ Լուսիեն Բոլաերթը և ՀՀ պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, Հավատարմագրման հանձնաժողովի անդամ Հայկ Քոթանջյանը: Զեկույցներով հանդես կգան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը: Առաջին նիստը կնախագահի ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը կներկայացնի «Անցումային ժամանակաշրջանը որակի ապահովման համակարգում. արդյունքները, խնդիրները և հաջորդող բարելավումները» զեկույցը:
Բարձրագույն ուսումնական և մասնագիտական ուսումնական հաստատությունների պատասխանատուները, որակի ապահովման փորձագետները, դասախոսները, որակյալ կրթությամբ շահագրգիռ անձինք, ուսանողները հնարավորություն կունենան փոխանցելու իրենց փորձն ու գիտելիքները, քննարկելու ոլորտում առկա հիմնախնդիրները:
«Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգում. վստահության ձևավորում» որակի ապահովման երկրորդ ֆորումի իրականացմանն աջակցել են ՀՀ կառավարությունը, Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման գործակալությունը, Երևանի պետական համալսարանը, Երևանի պետական բժշկական համալսարանը և Երևանի պետական կոնսերվատորիան:

Դիտվել է՝ 2406

Մեկնաբանություններ