Հայոց բանակի օրվան ընդառաջ ծանոթներիցս մեկը վերջին ցավալի դեպքերի համատեքստում մի տխուր պատմություն պատմեց: Նախորդ տարի այս ժամանկաշրջանում երեք տղա ունեցող ընտանիքի առաջնեկը զորակոչվում է բանակ, սակայն չի հասցնում անգամ կրել զինվորականի հագուստը: Միանգամից վեց պատվաստում ստանալուց հետո ջերմություն է ունենում, ջերմիջեցնող են տալիս, սակայն չի օգնում: Այդ վիճակով նրան ուղարկում են Ղարաբաղ` չհավատալով տղային խոսքերին, թե ինքն իսկապես իրեն վատ է զգում: Հաջորդ օրը Ղարաբաղի հոսպիտալում նա մահանում է:
Տղայի կորուստը շատ ծանր են տանում ծնողները, ովքեր առաջիկայում նաև մյուս որդուն պետք է բանակ ուղարկեին: Չհամակրեպվելով իրականության հետ, տղայի մահվան մեկ տարին դեռ չբոլորած նրա հայրը ամբողջ տունը, ունեցվածքը վաճառել է և ընտանիքով հեռացել Հայաստանից, արտագաղթել է: Սակայն մինչ այդ, երկրորդ որդուն օր առաջ հայրն երկրից դուրս է հանել, այսպես ասած, «փախցրել» է: Ականատեսների պատմելով, հայրը մշտապես ասել է, եթե որդին թշնամու գնդակից զոհվեր, մի կերպ կհամակերպվեր ցավալի փաստի հետ, բայց մեկ օրում երեխա կորցնել, այն էլ անտարբերության ու բժիշկների անուշադրության պատճառով` աններելի է: Որդեկորույս հայրը վստահություն չունի, որ մյուսներն էլ չեն «արժանանա» նույն ճակատագրին: Անարդարության ու կորուստի ցավը նրան ստիպել են մինչ Հայաստանից հեռանալը մի «ապտակ» հասցնել այստեղ իշխողներին ու հայրենիքից բարձր-բարձր խոսողներին: Մահացած զորակոչիկի հայրը Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու դիմում է գրել:
Այս ընտանիքը կորցրեց իր մեկ որդում, իսկ երկրի համար պատասխանատուները մտածո՞ւմ են, որ իրենց բարձիթողի քաղաքականության, անարդարության պատճառով Հայաստանը քանի ընտանիքներից է որբանում:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ