ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Սամվել Բալասանյանը ՀՀԿ էր ուզում, ստացվեց ԲՀԿ

Սամվել Բալասանյանը ՀՀԿ էր ուզում, ստացվեց ԲՀԿ
21.02.2014 | 00:19

Գյումրու մեր աղբյուրները մեզ են փոխանցել մի ուշագրավ փաստաթուղթ, որը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է: Բնականաբար, ուշագրավը ոչ թե դիմումն է, այլ թե ով է ցանկացել հանրապետական դառնալ: Պարզվում է, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, դեռ պատգամավոր եղած ժամանակ, ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել:
ՈՒ հիմա հարց է ծագում` ինչո՞ւ է ՀՀԿ-ն մերժել կուսակցական «փառավոր» ուղի անցած ներկայիս քաղաքապետին ու «նետել» ԲՀԿ-ի գիրկը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1802

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ