ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Հայկ Հարությունյանը նախարարների հետ չի աշխատում

Հայկ Հարությունյանը  նախարարների հետ չի աշխատում
27.06.2014 | 01:00

Քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Հայկ Հարությունյանն այս ոլորտում մշտապես համարվել է սեփական խաղն առաջ տանող և արդարադատության նախարարների «թրի տակով» չանցնող մարդ: Ավելին, մեր աղբյուրի փոխանցմամբ, Հարությունյանը նախկին նախարար Հրայր Թովմասյանի հետ լարված մթնոլորտում է աշխատել, հաճախ հիշեցնելով, որ ինքն է իր գլխի տերը և նախագահին է միայն ենթարկվում, քանի որ նա է իրեն այդ պաշտոնին նշանակել:
Նույն աղբյուրի պնդմամբ, չնայած նոր նախարար Հովհաննես Մանուկյանի՝ համատեղ աշխատելու ջանքերին, ՔԿՀ վարչության պետն աներեր է, շարունակում է միանձնյա որոշումներ կայացնել: Մեր դիտարկմանը՝ հնարավոր չէ՞ ինչ-որ կերպ «սանձել» հիշյալ պաշտոնյային, հակադարձեցին. «Երկար տարիներ ոստիկանապետ է աշխատել, բոլորի «դոսիեներն» ունի, ո՞վ կարող է դեմ դուրս գալ»:
Ի դեպ, որոշ տեղեկություններով, այս օրերին Հայկ Հարությունյանը վիրահատվել է: Նա աչքի խնդիր է ունեցել:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1996

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ