«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

«Դրսից ուրիշի աչքն ենք հանում, ներսից` մեր»

«Դրսից ուրիշի աչքն ենք  հանում, ներսից` մեր»
13.03.2015 | 01:16

ՀՀ նախագահականի մեր աղբյուրները փոխանցում են, որ պետական կառույցներից ամենաշատն իրենց աշխատակազմն է զրկված «փառավոր» կյանքից: Հիշեցնելով հայտնի ասացվածքը` «դրսից ուրիշի աչքն ենք հանում, ներսից` մեր», զրուցակիցս փաստեց, թե հնչեղ է նախագահականի անունը, գիտեն, որ եթե այդտեղ ես աշխատում, ուրեմն եսիմ ինչեր ես ստանում: Այնինչ շարքային աշխատողների համար ոչ Մարտի 8 կա, ոչ Ամանոր, առավել ևս` «պրեմիաներ»: Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ըստ նույն աղբյուրի, հնարավորինս նվազագույնի է հասցնում աշխատակազմի համար նախատեսված ծախսերը, իսկ աշխատավարձերը, որքան հնարավոր է, պահում է «անփոփոխ»:
Վիգեն Սարգսյանի այս չափի խնայողությունը հաճախ աշխատակիցների բողոքի ու դժգոհության առիթ է դառնում, սակայն ոչ մեկը չի համարձակվում բարձրաձայնել այդ մասին, քանի որ դրանից Սարգսյանը հաստատ «շռայլ» չի դառնա:
Հավելենք, որ նախագահականում այս տարի Մարտի 8-ին գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին մեկական վարդ են նվիրել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1416

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ