Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Հայաստանից «մարդ» են բերում

Հայաստանից «մարդ» են բերում
16.02.2016 | 00:39

Հայաստանն անցավ սահմանադրական բարեփոխումների առաջին փուլը: Հերթը Ղարաբաղինն է, որն այս օրերին զբաղված է նախապատրաստական աշխատանքներով:
Մեր տեղեկություններով, Արցախի քաղաքական շրջանակներում քննարկվում է երկու տարբերակ.
1. Իսպառ վերացնել նախագահի պաշտոնը։ Սա զուտ «ղարաբաղյան» մոդել կլինի և միջազգային ոչ մի «փորձ» չի ունենա:
2. Անել այնպես, ինչպես Հայաստանի տարբերակում է: Այսինքն, «կերտել» հայկական սահմանադրության երկրորդ օրինակը:
Բնականաբար, հիմնական ուժերը կողմնակից են երկրորդ տարբերակին, սակայն քննարկումները դեռ հստակություն չեն խոստանում: Մեր աղբյուրի փոխանցմամբ, մոտ օրերս Ղարաբաղ են գործուղվելու Հայաստանի սահմանադրական բարեփոխումների «պապաները»` Գագիկ Հարությունյանը և Հրայր Թովմասյանը: Այցի նպատակը սահմանադրական բարեփոխումները ճիշտ ռելսերի վրա դնելն է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1260

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ