Ռուսաստանը և ԱՄՆ-ը նախնական որոշում են կայացրել խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել իրենց մայրաքաղաքներ, բանակցությունների նոր փուլը տեղի կունենա «շատ մոտ ապագայում՝ Մոսկվայում՝ տեղեկացրել է ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ «Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման գործընթացը դանդաղում է ոչ միայն Սպիտակ տան հակառակորդների կողմից՝ ի դեմս «խորքային պետության», այլև Կոնգրեսի «բազեների», որտեղ ձևավորվել է կայուն հակառուսական լոբբի»,- ընդգծել է դեսպանը:               
 

Սուրեն Կարայանը և՛ նախարար է, և՛ փոխնախարար

Սուրեն Կարայանը և՛ նախարար է, և՛ փոխնախարար
11.10.2016 | 00:26

Ընդամենը մի քանի տարի առաջ ստեղծված միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը, պարզվում է, ստեղծման իսկ օրից կադրերի խիստ պակաս ունի։ Իհարկե, այդ գերատեսչության ղեկավար Վաչե Գաբրիելյանը կառավարության պրոֆեսիոնալներից մեկն է համարվում, սակայն սեփական կադրերի բանկ չունի։ Երբ կառավարությունը երեկ հաղորդագրություն տարածեց, թե Կարեն Կարապետյանի որոշմամբ` Մակար Ղամբարյանը նշանակվել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ, առաջին իսկ հարցն այն էր, թե ինչով է զբաղվելու փոխնախարարը (ընդունված է ասել, որ այս նախարարությունը ստեղծվեց ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության համատեքստում)։


Մեր աղբյուրի դիտարկմամբ, այս տարիների ընթացքում մշտապես կադրեր են փնտրել նախարարության համար, բայց եթե նախարարությունն առանձնապես գործ չունի անելու, ուրեմն ինչու ավելորդ ծանրաբեռնել այդ կառույցը։
Սակայն այս նշանակումը ցույց է տալիս, որ Կարեն Կարապետյանը ցանկանում է աշխուժացնել ԵԱՏՄ-ով զբաղվող կառույցի աշխատանքները։ Ի դեպ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության կայքում Սուրեն Կարայանը դեռևս նախարարի առաջին տեղակալ է։ Փաստորեն, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի մոտ նաև տեղակալ է աշխատում։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1213

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ