Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեր անդրադարձը քաղաքապետի արձագանքին

Մեր անդրադարձը  քաղաքապետի արձագանքին
30.06.2017 | 11:16

Չգիտեմ՝ ինչն է պատճառը, սակայն գերիշխող դիրքը քաղաքական բեմահարթակում մեր առանձին ղեկապետների վրա զարմանալի ազդեցություն է գործել. նրանք իրենց նախընտրական խոստումներն իրագործում են հակառակ տեսանկյունից: Ահա Տարոն Մարգարյանի` տրանսպորտին վերաբերող նախընտրական թռուցիկի տեսլականը. «Երևան քաղաքի օրակարգային խնդիրներից մեկը հանրային տրանսպորտի անբավարար վիճակն է և մատուցվող ծառայության ցածր որակը»:

Վերջերս թիվ 67 երթուղին սպասարկող ավտոբուսներում տիրող խառնափնթոր վիճակին առնչվող օրակարգային մի խնդիր ներկայացրի մեծարգո քաղաքապետի ուշադրությանը, ընդգծելով, որ այս ուղեգծի ավտոբուսները, վստահաբար, չեն լվացվել մայրաքաղաք ներկրվելու օրից՝ շուրջ 5 տարի:

Սրանից զատ, նշյալ շարժակազմերի դռները բացվում-փակվում են վիշապային թշշոց, հետո արդեն հրանոթային դղրդոց արձակելով: Երկու նյութ հրապարակվեց «Զավեշտ-նամե» խորագրի ներքո, որոնք հիմնավորում են, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ տիար Հենրիկ Նավասարդյանը, մեղմ ասած, չի վերահսկում իրավիճակը, այլ կերպ եթե բնութագրենք, մատների արանքով է նայում մայրաքաղաքի տրանսպորտում առկա այն բոլոր մեծ ու փոքր հիմնախնդիրներին, որոնք միանգամայն լուծելի են: Ի մասնավորի, միանգամայն հնարավոր է ուղևորատար տրանսպորտը երթուղի դուրս բերել մաքուր վիճակում, ապահովել, որ վարորդները չշատախոսեն բջջային հեռախոսներով, իրենց երաժշտական ճաշակը չփաթաթեն ուղևորների վզին և այլն: Այնուամենայնիվ, քաղաքապետը կարգավորեց հարցը՝ Հենրիկ Նավասարդյանին պարգևատրելով 100 հազար դրամով: Բայց քանի որ Երևանի տրանսպորտը շարունակում է քաղաքացիներիս նյարդերը քայքայել, ապա առաջարկում ենք քաղաքապետին յուրաքանչյուր ամիս պարգևատրել Հենրիկ Նավասարդյանին, առհասարակ, տրանսպորտի վարչության ողջ աշխատակազմին: Մի ինքնատիպ առաջարկ ևս. մայրաքաղաքի տրանսպորտի աշխատանքն է՛լ ավելի «քաղաքակիրթ» դարձնելու նպատակով անհրաժեշտ է սահմանել եռամսյա դրամական մրցանակներ հետևյալ անվանակարգերում. «Երևանի ամենաանլվա ավտոբուս», «Մայրաքաղաքի ամենահեռախոսամոլ վարորդ», «Էկզոտիկ ձայներ արձակող լավագույն փոխադրամիջոց»:
Անվանակարգերն ավելացնելու զավեշտալի զբաղմունքը զիջում ենք ընթերցողներին:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2236

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ