Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Արոնյանը շարունակում է գլխավորել աղյուսակը

Արոնյանը շարունակում է գլխավորել աղյուսակը
24.11.2017 | 07:56

Իսպանական Պալմա դե Մալյորկա քաղաքում ընթանում է ՖԻԴԵ-ի գրան պրիի վերջին՝ չորրորդ մրցաշարը, որին մասնակցում է նաև գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Վեցերորդ տուրում մեր շախմատիստի մրցակիցն է եղել ռուս Պյոտր Սվիդլերը: Կողմերը խաղաղ դաշն են կնքել:

Արոնյանը շարունակում է չորս միավորով գլխավորել մրցաշային աղյուսակը: Տեղեկացնենք, որ նախորդ պարտիաներից երկուսը մեր գրոսմայստերը շահել է, երեքում ոչ-ոքի խաղացել: Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 25-ին: Առաջին երկու տեղերը գրաված շախմատիստները կստանան հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2910

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ