Իր սպառնալիքով ի՞նչ է ակնարկում Թուրքիան
11.05.2018 | 01:19
Օրերս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն «CNN Turk» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ի ղեկավարությանը զգուշացրել է իր երկրի դեմ պաշտպանական ու ռազմական ոլորտներում պատժամիջոցներ կիրառելու համար ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշ օրենսդիրների առաջարկած նախագծի կապակցությամբ:
«Թասնիմ» գործակալության հաղորդման համաձայն, հակադարձելով ԱՄՆ-ի կողմից Թուրքիային զինտեխնիկայի վաճառքի արգելմանը, Մևլութ Չավուշօղլուն ասել է. «Թուրքիան ԱՄՆ-ի ազդեցության տակ հայտնվող երկիր չէ»:
«Այսօր ոչ մի երկիր գերտերություն չէ, և Թուրքիան պարտավոր չէ իրականացնել մեկ այլ երկրի ընդունած որոշումները»,- հավելել է Մևլութ Չավուշօղլուն:
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը Թուրքիայի նկատմամբ շարունակում է ճնշում գործադրել, որպեսզի վերջինս Ռուսաստանից չգնի C-400 հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համալիրներ:
«CNN Turk» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ եթե ԱՄՆ-ը որոշի ժամանակավորապես դադարեցնել սպառազինությունների, այդ թվում՝ F-35 հինգերորդ սերնդի բազմանպատակ կործանիչների վաճառքը Թուրքիային, ապա Թուրքիան կպատասխանի ԱՄՆ-ին: Պահո՜, պատկերացնու՞մ եք` նույնիսկ սպառազինությունների վաճառքի ժամանակավոր դադարեցման դեպքում…
Չավուշօղլուն հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ի այդ քայլը կլինի սխալ, ՆԱՏՕ-ի անդամների միջև հաստատված փոխգործակցությանը հակասող և անտրամաբանական որոշում:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեն Պենտագոնից պահանջել էր ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների մասին զեկուցել Կոնգրեսին, որպեսզի դրանից հետո որոշում կայացվի Թուրքիային զենքի վաճառքը դադարեցնելու վերաբերյալ:
Նշելով, որ Միացյալ Նահանգներն իրավունք չունի չեղարկելու Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի պայմանագիրը, Չավուշօղլուն հավաստիացրել է, որ «Եթե Վաշինգտոնի պետայրերը նման սխալ թույլ տան, հանդիպելու են Անկարայի խիստ պատասխանին»:
Բնականաբար, հարց է առաջանում` ի՞նչ է, Թուրքիայի արտգործնախարարն առյուծի կա՞թ է խմել… Թուրքիան, ամենայն հավանականությամբ, ակնարկում է, որ F-35 կործանիչների վաճառքի արգելքի դեպքում ինքը Ռուսաստանից ոչ միայն C-400 զենիթահրթիռային համալիրներ կգնի, այլև նորագույն կործանիչներ, թեկուզ դրանք լինեն ոչ թե հինգերորդ սերնդի հց-57-եր (Ռուսաստանը նոր է սկսել դրանց սերիական արտադրությունը), այլ դրանց մոտ 4+++ սերնդի հց-35-եր:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ընդերքը Թուրքիային հանգիստ չի տալիս. նոր ցնցումներ, դարձյալ երկրաշարժ. 6
- Ինչի մասին են հուշում երեկ Իտալիայում երկրաշարժն ու հրաբուխը, այսօր Հունաստանում և Թուրքիայում ստորգետնյա ցնցումները (տեսանյութեր)
- Ռուսական կողմը չի համաձայնել անվերապահ հրադադարին և պետությունների ղեկավարների հանդիպմանը. 2
- Ռուսական կողմը չի համաձայնել անվերապահ հրադադարին և պետությունների ղեկավարների հանդիպմանը
- Զինադադար, ի վերջո, չի լինի, պատերազմը կշարունակվի և կավարտվի կամ ՌԴ հաղթանակով, կամ միջուկային զենքի գործադրմամբ Երրորդ համաշխարհայինով. 10
- Ժայթքման դեպքում հետևանքները կարող են աղետալի լինել
- Բացահայտվել են COVID-19- ի դեմ պատվաստանյութերի հետ կապված մահացու առողջական ռիսկերը. 3
- Բացահայտվել են COVID-19- ի դեմ պատվաստանյութերի հետ կապված մահացու առողջական ռիսկերը. 2
- Բացահայտվել են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հետ կապված մահացու առողջական ռիսկերը
- Թուրքիայից ոչ հեռու Կոլումբո ստորջրյա հրաբխի ժայթքման հավանականությունը տարածաշրջանում շարունակվող սեյսմիկ ակտիվության պարագայում աճում է (տեսանյութ)
- Այսպիսի խայտառակ հանցագործություն կարող էր լինել Նիկոլ հայադավի և իր ոհմակի իշխանության օրոք (տեսանյութ)
- Լոնդոնն իր ծանր հրետանով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 5
- Նիկոլն էլ, Արաբատ Միրզոևն էլ, վիբրատորչիկ Ալենն էլ, Ալիևն էլ Պուտինի և Ռուսաստանի համար Զելենսկուց շատ չեն տարբերվում. 2 (տեսանյութեր)
- Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը». 3
- Նիկոլն էլ, Արաբատ Միրզոևն էլ, վիբրատորչիկ Ալենն էլ, Ալիևն էլ Պուտինի և Ռուսաստանի համար Զելենսկուց շատ չեն տարբերվում
- Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածը հերթական անգամ անամոթաբար լռում է հայկական բնակավայրի ու դիրքերի գնդակոծության մասին
- Նիկոլի «ընկերը» և վիբրատորչիկ Ալենի գաղափարակիցը բռնվել է գործի վրա (տեսանյութեր). 2
- Նիկոլի «ընկերը» և վիբրատորչիկ Ալենի գաղափարակիցը բռնվել է գործի վրա (տեսանյութեր)
- Նիկոլը Մոսկվայում երեկ ոչ թե Հայաստանի ու հայերիս, այլ Էրդողանի, Քալընի և Ալիևի ներկայացուցիչն էր
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 4
Մեկնաբանություններ