Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

ԲՀԿ-ն քարոզարշավին դպրոցականների է տարել

ԲՀԿ-ն քարոզարշավին դպրոցականների է տարել
07.12.2018 | 01:57

Մարտունիում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավ է իրականացրել «դրսի ուժերի» ակտիվ մասնակցությամբ: «Իրատեսի» հետ զրույցում մարզի անցուդարձին քաջածանոթ տեղաբնակներից մեկն ասաց, որ ԲՀԿ-ն քարոզարշավին Երևանից ավտոբուսներով մարդիկ է տարել՝ զանգվածային տեսարան ապահովելու համար. «Հատկապես Գավառում է մեծ ներկայություն ապահովել, որովհետև այդ տարածքի թեկնածուն նաև ցուցակի ֆավորիտներից է: Դպրոցականներն ու քոլեջի ուսանողները նույնպես ներկա են եղել քարոզարշավին: Դպրոցի դռները փակել են ու կոլեկտիվ ձևով եկել ԲՀԿ-ի քարոզարշավին։ Զարմանալի է, թե ինչպես են հաջողեցրել բանակցել դպրոցի ու քոլեջի տնօրենների հետ և կազմակերպված ձևով բոլորին Գավառի հրապարակ տանել»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3538

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ