Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Փաշինյանի մրցակիցը

Փաշինյանի մրցակիցը
22.02.2019 | 03:13

Նախագահ Արմեն Սարգսյանի վերջին շրջանի հանդիպումները խախտել են վարչապետի ու նրա շրջապատի անդորրը։ Այն մակարդակի հանդիպումները, որ Արմեն Սարգսյանն ունեցավ Գերմանիայում՝ Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի շրջանակում, Նիկոլ Փաշինյանի, մեղմ ասած, մտքերն իրար են խառնել։ Օր օրի նախագահի վարկանիշի ավելացման և սեփական վարկանիշի նվազեցման հեռանկարը բավական լավ հասկանալով, մեր տեղեկություններով, վարչապետը փորձում է տեղեկատվական բացասական ֆոն ստեղծել նախագահի շուրջ։ Այն է՝ քանի որ Արմեն Սարգսյանը Սահմանադրությամբ գրեթե լիազորություններ չունի, դրսում հայտնած նրա «մեծ-մեծ» տեսլականները, բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները ոչինչ են, ընդամենը օդում կախված խոսքեր, որովհետև Սահմանադրությունը նրան ոչ մի լծակ չի տալիս, որ դրանք կյանքի կոչի։


Ի դեմս նախագահի, Նիկոլ Փաշինյանն իրեն լուրջ մրցակից է տեսնում, որը քաղաքական անկանխատեսելի զարգացումների ժամանակ կարող է մեծ դերակատարում ունենալ։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2087

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ