ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Աղազարյանը երկու ճանապարհ ունի

Աղազարյանը երկու ճանապարհ ունի
05.12.2024 | 08:53

Հովիկ Աղազարյանի թեման համատարած խինդ և զվարճանք է պատճառել, բայց առաջարկում եմ ռացիոնալ մոտենանք այս երևույթին:

Բոլորի համար պարզ է, որ նիկոլը հոշոտելու է Աղազարյանին և դա անելու է իրեն հատուկ ստորությամբ՝ ոչ իր, այլ ՔՊ-ական պատգամավորների ձեռքերով:

Շուտով Աղազարյանին անձեռմխելիությունից զրկելու հարցով ԱԺ նիստ կհրավիրեն:

Աղազարյանը երկու ճանապարհ ունի։

1. Չդիմադրել նիկոլին և հաստատապես խժռվել վերջինիս կողմից: Հիշեցնեմ որևէ մեկին չի հաջողվել նիկոլի հետ պայմանավորվել, նա բոլոր նման փորձ անողներին լափել է:

2. Դիմադրել, պահելով մանդատը իմպիչմենտին ակտիվորեն մասնակցելու խոստումով ու ստանալ հանրության աջակցությունը:

Թե որ տարբերակը կընտրի արդեն անկախ պատգամավոր Աղազարյանը ցույց կտա ժամանակը:

Համենայն դեպս փաստենք, որ վերադարձ դեպի ՔՊ նա այլևս չունի, որքան էլ այս փուլում նրան լռեցնելու համար փորձեն «ընկերաբար» խոստանալ որոշ ճարպիկ ՔՊ-ականներ:

Նարեկ ՄԱԼՅԱՆ

Դիտվել է՝ 2113

Մեկնաբանություններ