ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

էս ամոթալի էջը փակելու միակ ճանապարհը խնդիրն արմատապես լուծելն է՝ վռնդել պարտության ու ստորացման հոմանիշ վարչակարգին, իր պարագլխով, ողջ ՔՊ-ով

էս ամոթալի էջը փակելու միակ ճանապարհը  խնդիրն արմատապես լուծելն է՝ վռնդել պարտության ու ստորացման հոմանիշ վարչակարգին, իր պարագլխով, ողջ ՔՊ-ով
24.03.2025 | 15:15

Մելիքբեկյան Արմենն ընդամենը մի մասնիկ է։ Մասնիկ, մի համակարգի, որը պարտությունը դարձրել է կենսակերպ, բոլոր ոլորտներում, ռազմի դաշտից, սկսած դիվանագիտությունով և ֆուտբոլային խաղերով վերջացրած։

Սրանց օրոք Հայկական ֆուտբոլի աղետալի վիճակը, դա Հայաստանը պետության ու պետական համակարգի հայելային արտացոլումն է։ Եվ եթե անգամ Նիկոլի օրոք X Մելիքբեկյանին փոխարինի Y Մելիքբեկյանը, որևէ առարկայական բան չի փոխվելու։ Էս վարչախմբի օրոք պարտությունը, ստորացումը դարձել է կենսակերպ և հետևաբար էս ամոթալի էջը փակելու միակ ճանապարհը խնդիրն արմատապես լուծելն է՝ վռնդել պարտության ու ստորացման հոմանիշ վարչակարգին, իր պարագլխով, ողջ ՔՊ-ով, տարբեր ոլորտներում առկա Մելիքբեկյաններով։

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1798

Մեկնաբանություններ