ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

SMS, թե՞ գլխավոր դատախազ

SMS,  թե՞ գլխավոր դատախազ
09.04.2025 | 22:02

ԿԱՐԵՎՈՐ

«Սիրելի հայրենակիցներ,

Շրջանառության մեջ եմ դրել նախագիծ, որով նախատեսվում է ֆիզիկական անձնանց եկամուտների հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը հետաձգել։

Մասնավորապես, մայիսի 1-ի փոխարեն.

*այս տարի լրացնողները (2024 թվականի եկամուտների համար) հայտարարագիր կարող են ներկայացնել մինչեւ նոյեմբերի 1-ը։

*Հաջորդ տարի լրացնողները (2025 թվականի եկամուտների համար) հայտարարագիր կարող են ներկայացնել մարտի 2-ից մինչեւ նոյեմբերի 1-ը։

*Հաջորդ տարիների համար հայտարարագրի ներկայացման ժամկետ կսահմանվի մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը»։

Հեղինակ` Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Այս անիմաստ օրատեղափոխումը վկայում է մեկ բան։ Հայաստանում վարչախումբը իրականացնում է կառավարչական ցինիզմ։

Ո՞րն է խնդիրը, և ինչու՞ ենք մենք նման բուռն արձագանքում ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի ղեկավարի հայտարարությանը:

1. Ակնհայտ է, որ ֆիզիկական անձանց 2024 թվ. հայտարարագրումը տապալված է և մոտ 820 հազար քաղաքացիներից միայն 12 000 են հանձնել հայտարարագիր։ Ընդ որում, առնվազն կեսը ներկայացրել են, որպեսզի 100 հազար դրամ սոցկրեդիտ քերեն բյուջեից։

2. Ակնհայտ է, որ տապալվել էր նաև 2023 թվականի հայտարարագրումը, որի ընթացքում հայտարարագիր ներկայացրել են 120 հազարի քառասուն տոկոսը։

Պետական ֆիսկալ խոշոր միջոցառման երկու տարիներին գործընթացը կազմակերպող , վերահսկող հիմնական պատասխանատուն ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովն է , որի ղեկավարը երկու տարիներին էլ եղել է նույն անձը։

Փաստացի աշխատանքները տապալած մարմինը և դրա ղեկավարը հեռանալու, հեռացվելու փոխարեն, որոշել են ինչ-որ օրատեղափոխու՞մ իրականացնել:

Այս անձիք ունեին ընդամենը մեկ հնարավորություն։ Նրանք պետք է սեփական կամոք հեռանային զբաղեցրած պաշտոնից և սրտի դողով սպասել ծառայողական քննությանը, բայց դեռ շարունակում են գործել և հարկատուների հաշվին ստանալ ամսական 1,5-2,0 մլն դրամ աշխատավարձ և պարգևավճարներ։

Օրեր առաջ վարչախմբի ղեկավարը աղմկում էր, թե իբր բարձր աշխատավարձերով պետական պաշտոնյաների աշխատավարձը բավարար չէ։ Եթե նա նկատի ուներ նման աշխատողներին, ապա նմաններին կարելի է ընդամենը հեռացնել զբաղեցրած պաշտոններից կառավարչական տապալումների համար։ Հեռացման ձևը թող դրանց վարչախմբի ղեկավարը որոշի։ SMS, թե՞ գլխավոր դատախազ:

Հետգրություն։

Ո՞րն է այդ պաշտոնյայի թերացումը:

1. Հայտարարագրման գործընթացի անիմաստ բարդացումը,

2. իրազեկման աշխատանքների տապալումը և բացակայությունը,

3. 2023 թվականի տապալված աշխատանքի գնահատականի բացակայությունը,

4. 2025 թվականի հունվարի 20-ին ՊԵԿ նախագահի հրամանի վիճելի դրույթները,

5. դրան էլ գումարեք նրա անիմաստ վստահությունը, որ 2026 թվականից հետո վերջնաժամկետ է սահմանելու:

Մի խոսքով, հեռացման ենթակա պաշտոնյա !:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2800

Մեկնաբանություններ