«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Իշխանական թիմում ներքին դիրքավորումները գնալով ավելի տեսանելի են դառնում

Իշխանական թիմում ներքին դիրքավորումները գնալով ավելի տեսանելի են դառնում
19.04.2025 | 15:02

Իշխող թիմում առկա ներքին ինտրիգներն օրեցօր սրվում են։ Տևական ժամանակ ԱԺ-ում Սիմոնյան Ալենի հետ լուռ մրցակցող Ռուբինյան Ռուբենը, կառավարության 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, գործադրեց բոլոր ջանքերը՝ շեֆին դուր գալու և իրեն որպես «ուժեղ պառլամենտական» ցուցադրելու համար։ Բանն այն է, որ Ալենն ու Արշակյան Հակոբը ներկա չէին, և տրիբունան ամբողջովին մնացել էր Ռուբենին, այնպես որ, սա հրաշալի առիթ էր ինքնադրսևորմա նհամար:

Վերջին քառօրյայի ընթացքում Ռուբինյանի արձագանքներն ասվածի վառ ապացույցն էին։ Նրա անհանգիստ շարժումները, ընդդիմության հանդեպ ցուցաբերվող կոշտ կեցվածքը և վերահսկողության պատրանք ստեղծելու փորձերը մեկ բան էին ակնարկում՝ Ռուբենը անում էր ամեն ինչ՝ իշխանության ներսում իր դիրքերը ամրապնդելու և ղեկավարի աչքին լոյալ ու հուսալի կադրի տպավորություն թողնելու համար։

Ըստ էության, Ռուբինյանի այս ակտիվության աճը չի կարելի դիտարկել միայն անձնական հավակնությունների շրջանակում։ Իշխանական թիմում ներքին դիրքավորումները ցույց են տալիս, որ կառուցվածքային ճաքերն ու վստահության պակասը գնալով ավելի տեսանելի են դառնում։ Ալենի նկատմամբ վստահության նվազումն ու նրա հնարավոր «պահեստազոր» ուղարկման մասին խոսակցությունները բացել են մրցակցության նոր դաշտ, որտեղ Ռուբինյանը փորձում է ոչ միայն քաղաքական առաջնահերթություններ ներկայացնել, այլ նաև ձեռք բերել Նիկոլի բաց աջակցությունը ապագա վերադասավորումների ժամանակ։

Փաստ է՝ երբ քաղաքական թիմը զբաղված է ներքին հաշվեհարդարներով ու դիրքավորման խաղերով, պետության կառավարման դեգրադացիան անխուսափելի է: Այս ամենը վկայում է, որ իշխող համակարգում ձևավորվում է ինքնաոչնչացման օրակարգ, երբ առանց հստակ գաղափարական միասնության և ինստիտուցիոնալ պատասխանատվության թիմը վերածվում է աթոռային ճամբարների, որոնց միակ նպատակը իշխանության ներսում իրենց տեղն ամրապնդելն է։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 4705

Մեկնաբանություններ