Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ
12.05.2025 | 12:03

Օրվա իշխանությունների ցածր վարկանիշը և վերարտադրվելու զրոյական հնարավորությունը դեռևս չեն նշանակում, որ ընտրություններում (հերթական, թե արտահերթ) նոր, սոլիդ իշխանությունների հաղթանակն ապահովված է։

Բոլոր հիմնական և մտահոգ դերակատարները սա պետք է հստակ ունենան իրենց հաշվարկներում։ Բոլորը պատրաստվում են ընտրությունների, և պետք չէ ձևացնել, թե դա այդպես չէ։ Այլ հարց է, որ շատերը չեն գտել և չեն գտնելու իրենց մասնակցության օպտիմալ ձևը։

Այո, այս իշխանությունը կորցրել է իր սոցիալական բազան, ապրում է մեկ լրացուցիչ օրվա հոգեվիճակով, բայց դա հակաիշխանական ուժերի համար հաղթանակի երաշխիք չէ։ Սա չհասկանալը բերելու է մեր բոլորի ծանր պարտությանը` այն պարտությանը, որի ծավալն ու բովանդակությունը մենք այսօրվա ելակետից լավ չենք պատկերացնում։ Արտաքին ռիսկերը նույնն են, բայց դրան ավելանալու է.

ա. Ներքին հուսահատության և կազմաքանդման արագընթաց պրոցես

բ. արտաքին աշխարհում` վերջնական ընկալում, որ այս ժողովուրդը պետության ունակ չէ։

Որպեսզի մենք 2026-ին կամ դրանից ավելի շուտ չհայտնվենք այս իրավիճակի առաջ, պետք է անենք և չանենք մի քանի կարևոր բաներ։ Կան թակարդներ, որոնք պետք է նկատել, որոնցից պետք է խուսափել։ Մենք ունենք հաղթանակի երևացող ճանապարհ, բայց այն ականապատ է, և այդ օբյեկտիվ ու սուբյեկտիվ ականները հաղթահարելու համար պահանջվելու են խելք, զսպվածություն և համակեցության նորմեր։ Ես առաջիկայում հատ-հատ կանդրադառնամ դրանցից ամենակարևորներին, որովհետև սա թիմային շահի կամ սիմպատիաների մասին չէ, այլ՝ շատ ավելի ընդհանրական և լուրջ նպատակի։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 350

Մեկնաբանություններ