1915 թվականին Դեր Զորում և շրջակա անապատներում զոհվեց շուրջ 200 000 հայ գաղթական։
Ըստ այդմ, Դեր Զորն ընկալվում է որպես գենոցիդի խորհրդանիշ:
Վանաձորի միջով անցնող Փամբակ գետը փակման վտանգի տակ է:
Վանաձորի բնակիչները մեծ թափով սկսել են չորացնել (հող լցնել) գետի որոշ հատվածներում: Գետի չորացված հատվածներում գոյացել են բազմաթիվ առևտրային հարթակներ:
Բուսական կամ կենդանական աշխարհը դիտավորությամբ զանգվածաբար ոչնչացնելը, մթնոլորտը, հողերը կամ ջրային պաշարները թունավորելը, ինչպես նաև էկոլոգիական աղետ առաջացրած այլ արարքներ կատարելը քացաքակիրթ աշխարհում անթույլատրելի է:
Նման հանցագործություններն ընդունված է անվանել Էկոցիդ:
Էկոցիդի արդյունքում անհնար է դառնում մարդու գոյությունը:
Վանաձորի Համայնքապետարանը լուռ հետևում է իրականացվող էկոցիդին:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ը թեպետ վարչական վարույթ է հարուցել, սակայն առերևույթ չի շտապում:
Այսպես շարունակվելու դեպքում, Վանաձորը կարող է ընկալվել որպես էկոցիդի խորհրդանիշ:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ