Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Քո ցանկացած հաջողությունը

Քո ցանկացած հաջողությունը
18.06.2025 | 21:59
Հունիսի 19
Մտեք հնազանդության արահետը:
Այդ արահետն է առաջնորդում Աստծո Աթոռին:
Ձեր հաջողության գանձը՝ այն գանձը լինի, որ անհրաժեշտ է նյութական ասպարեզում` Իմ Թագավորության հաստատման համար ի նպաստ դրված, և լինի հոգևոր հրաշալիքների այն ծածկված գանձը, որ Իմ կողմից հայտնվում է միայն նրանց, ովքեր փութաջանորեն փնտրում են այդ հրաշալիքները, և դրանք այն գանձերն են, որ գտնվում են ճանապարհի վերջում:
Միկետից (Իմ թելադրանքից կամ խոստումից) մինչև մյուս կետը պետք է արթուն լինեք և հետևեք, որպեսզի կարողանաք հասնել ձեր ցանկացած հաջողությանը:
Ներկայումս ձեր բոլոր գործերը գտնվում են դեռ նյութական աստիճանահարթակի վրա, երբ հոգևորը միայն օժանդակում է նյութականին:
Բայց երբ հասնեք ձեր նյութական նպատակներին, որ Իմ Թագավորության հաստատման համար եք ի նպաստ դրել, այդ ժամանակ արդեն, նյութականը կնպաստի հոգևոր նպատակներին:
Դիտվել է՝ 739

Մեկնաբանություններ