Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Կոնգրեսը երկո՞ւ թեկնածու կունենա

Կոնգրեսը երկո՞ւ թեկնածու կունենա
17.12.2012 | 17:23

Մեր աղբյուրներին հավաստմամբ` ՀԱԿ-ին վերջնական տրոհում է սպասում: Նախագահի հավանական թեկնածուներն այստեղ մի քանիսն են, ու ոչ մեկը չի ուզում մյուսին զիջել: Այս պահին քննարկվում է երկու տարբերակ. կա՛մ կոնգրեսը թեկնածու չի ունենա, կա՛մ կունենա միանգամից երկու թեկնածու, որոնք առանձին-առանձին իրենց քաղաքական գիծն են առաջ տանում: Նրանցից մեկը հայտնի ձայնագրության «հերոս» է, մյուսի առնչությամբ էլ հակասական տեղեկատվություն կա:

Այնպես որ, եթե նույնիսկ այս քաղաքական ուժը մեկ թեկնածուով հանդես գա, ՀԱԿ-ը որպես մեկ միավոր այլևս չի ներկայանա, քանի որ արդեն բազմաթև կառույց է, որոնցից յուրաքանչյուրը խիստ անհանդուրժող է մյուսի նկատմամբ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3079

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ