ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Խորհրդարանում սկսել են շատ անեկդոտներ պատմել

Խորհրդարանում սկսել են շատ անեկդոտներ պատմել
01.10.2013 | 16:21

Խորհրդարանը օրվա երկրորդ կեսին քննարկման է ներկայացրել համաներում հայտարարելու հարցը: Պատգամավորները արդարադատության նախարարից հիմնականում հետաքրքրվում էին, թե հատկապես ում վրա է տարածվելու համաներումը: Սակայն պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին համաներման հարցը կրկին Մաքսային միության մասին հիշեցրեց: Պատգամավորին նախարարի ելույթում մի դրվագ հատկապես շատ էր անհանգստացրել` արդյո՞ք ճիշտ են վարվում լրագորղները, երբ նախապես գրում են, թե համաներում է հայտարարվելու: «Ձեր խոսքում Դուք ակամա Հայաստանի ողջ քաղաքացիներին դատապարտյալների հետ համեմատեցիք, որ համեներման մասին ավելի լավ է չիմնանան մինչ համապատասխան որոշումը, քան սին հույսեր փայփայեն: Եթե սա լրիվ ընդունելի է համաներման կոնտեքստում, ապա բացարձակապես անընդունելի` քաղաքական: Հասարակությանը երեք տարի մի բան է ասվում ու հանկարծակի սեպտեմբերի երեքին Մաքսային միությանն անդամակցելու որոշում է կայացվում: Այս առումով Դուք շատ լավ եզրեր գտաք այս մարդասիրական քայլի և մեր արտաքին վարվող քաղաքականության միջև»,- ասաց պատգամավորը, որի դիտարկումը նախարարին հայտնի անեկդոտը հիշեցրեց: «Ես հիշեցի այն անեկդոտը, երբ ուսանողը մի հարց գիտի ու ցանկացած հարց կապում է դրա հետ: Ձեր մոտ շատ հաջող է ստացվում ցանկացած երևույթ կապել դրա հետ: Ես Ձեզ շնորհավորում եմ, շատ լավ է ստացվում»,- հայտնի «ոջիլի» անեկդոտը ակնարկելով հեգնեց Հրայր Թովմասյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3036

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ