Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

ՀՀԿ-ն «կխնայի» Քոչարյանին

ՀՀԿ-ն «կխնայի» Քոչարյանին
06.01.2014 | 16:25

Նախորդ տարեվերջին Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցի գնահատականներով է սկսվել 2014 թվականը: Քոչարյանը, ինչպես միշտ, քաղաքականություն վերադառնալու անհույս քայլեր է անում, սակայն հերթական անգամ դժվարության առաջ է կանգնել: ՈՒշագրավ է, որ նրա հարցազրույցին մտադիր չեն պատասխանել ՀՀԿ-ականները, համենայնդեպս, առայժմ:

Նախ՝ այն պատճառով, որ ասված է` չմտնել այդ «գետը», «պատերազմական» վիճակ չհայտարարել: Երկրորդ հիմնավորումը լիովին տեղավորվում իշխանության որոշ ներկայացուցիչների տրամաբանության մեջ, թե ինչու դեմ դուրս գալ Քոչարյանին ու պաշտպանել գործող վարչապետին։ Ո՞վ գիտե, թե զարգացումներն ինչ ուղղությամբ կընթանան։ Ակնհայտ է նաև, որ այսօրվա իշխանությունում շատ կան «ծպտյալ» քոչարյանականներ:

Սակայն կլինեն, անշուշտ, «լղոզված» մեկնաբանություններ, որոնք, բնականաբար, ոչ մի «չոռ» չեն ասի Քոչարյանին: Պարզապես կարդարացվի այսօրվա քաղաքականությունը, ինչն անողոքաբար քննադատում է «մոսկաների» սիրահար Ռոբերտ Քոչարյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1745

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ