ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Արման Սահակյանին չեն տալու

Արման Սահակյանին չեն տալու
27.05.2014 | 00:48

Քաղաքական օրակարգում հերթական գերատեսչությունների միավորման մասին լուրեր են շրջանառվում: Այս անգամ խոսվում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ միավորելու մասին: Հիշեցնենք, որ Երվանդ Զախարյանի նախարար նշանակվելուց հետո կադաստրն անղեկավար է մնացել:
Ճի՞շտ է արդյոք, որ Ձեզ է «տրվում» կադաստրը՝ հարցրի ՊԳԿ վարչության պետ Արման Սահակյանին: Նա լուրը համարեց նախ «ստահոդ», հետո էլ հավելեց, թե նման փոփոխությունը կառավարության լիազորությունների շրջանակում է: «Նման բան չկա: Հիմա մենք աշխատում ենք մեր օրակարգային հարցերի շրջանակում: Չեմ կարծում, որ նման փոփոխություն կլինի, քանի որ ամեն մեկն իր գործառույթներն ունի»,- նշեց Արման Սահակյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1242

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ