Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

«Մալաթիա» տոնավաճառն ու փակվող տաղավարները

«Մալաթիա» տոնավաճառն  ու փակվող տաղավարները
10.06.2014 | 01:12

Երևանում արդեն սովորական է դարձել ոչ միայն քաղաքի ծայրամասերում, այլև կենտրոնական հատվածներում այս կամ այն խանութի փակումը, որի ցուցափեղկին գրված է՝ «լիկվիդացիոն գներ»: Երևույթը բավականին մտահոգիչ է, որը Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի լավագույն ցուցիչն է:
Հասարակությանը հայտնի «Մալաթիա» տոնավաճառում էլ փակ տաղավարների թիվն ամեն օր ավելանում է: Բազմաթիվ ընտանիքներ, որոնց ապրուստի միակ միջոցն այստեղ առևտուր անելն է, զրկվում են իրենց հանապազօրյա հացից: Պատճառը, ըստ տաղավարատերերի, ոչ միայն առևտրի բացակայությունն է, այլև շրջակայքում ավելացող խանութների թիվը: Սրան զուգահեռ, պետք է տաղավարի վարձակալության գումարը տալ, որը «չեղած» առևտրի դիմաց մեծ շռայլություն է:
Ավելին, եթե այսպես շարունակվի, և առևտրականները մեկը մյուսի հետևից «լքեն» տոնավաճառը, մեծ է հավանականությունը, որ ողջ տոնավաճառը կփակվի: Իսկ առավել մտահոգիչն այն է, որ աշխատանքից զրկված առևտրականները մտածում են երկիրը լքելու մասին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 749

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ