«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Սաբոտաժ է արվել

Սաբոտաժ է արվել
11.12.2015 | 01:34

Հետհանրաքվեային իրավիճակն ավելի է սրել խառնաշփոթն իշխանական կուլիսներում: Արդյունքներն ու դրանց արձագանքները երկրի ղեկավարի սեղանին են: Նախագահամերձ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը խիստ դժգոհ է ՀՀԿ շտաբի աշխատանքից, համարելով, որ ոմանք իրեն անհարմար վիճակի մեջ են դրել՝ համապետական միջոցառումն այդքան թափթփված կազմակերպելով: Ավելին, իշխանական վերնախավի համոզմամբ, սաբոտաժ է արվել՝ երկիրն ու նրա ղեկավարին ավելի խոցելի դարձնելու նպատակով:
Վերևներում հակված են կարծելու, որ եթե Մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանի «ժառանգությունն» էր Սերժ Սարգսյանին, ապա այս հանրաքվեն Հովիկ Աբրահամյանի «սյուրպրիզն» է։ Հենց վերջինիս աշխատանքից էլ Սերժ Սարգսյանն ամենաշատն է դժգոհ:
Նույն աղբյուրի հավաստմամբ, առաջիկայում սպասվում են տարբեր մակարդակի «ռազբորկաներ»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1659

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ