«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Գյումրվա կրքեր

Գյումրվա կրքեր
23.02.2016 | 00:44

Այս տարվա աշնանը Գյումրիում քաղաքապետի թեժ ընտրություններ են սպասվում։ Խաղի մեջ են մտնելու նախկին ու ներկա երկու քաղաքապետեր՝ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը, երկու պատգամավորներ՝ Հովհաննես Մարգարյանը և Մարտուն Գրիգորյանը։ Արդեն բավականին ակտիվացել են այս «թեկնածուների» շրջապատի մարդիկ։
Գյումրու մեր աղբյուրների պնդմամբ, Սամվել Բալասանյանն իր աշխատակազմի շրջանում լուրեր է տարածում, թե ինքն է վերստին զբաղեցնելու քաղաքապետի աթոռը։ «Մի քանի կուսակցությունների «լոգո» տեսած Բալասանյանի ճակատին հավերժ քաղաքապետ գրված չէ»,- կատակում են գյումրեցիներն ու հավելում, թե որքան էլ իշխանությունը պաշտպանի այս թեկնածուներից որևէ մեկին, հայրաքաղաքում դժվար է որևէ մեկին հենց այնպես անցկացնել։ Նույն աղբյուրի պնդմամբ, Բալասանյանը քաղաքապետարանի աշխատակիցներին խոստացել է, որ իր ընտրվելու պարագայում ոչ մեկը աշխատանքը չի կորցնի։ Այս թեկնածուի հարցում, մեր տեղեկություններով, այնքան էլ «ոգևորված» չէ իշխանությունը։
Առավել ակտիվ է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով իր մերձավոր շրջապատում հայտարարել է, թե «վերևից» իրեն վստահեցրել են, որ աջակցելու են իրեն։ 13 տարի Գյումրու քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Ղուկասյանն այդ աթոռը պահում էր ոչ թե գյումրեցիների ցանկությամբ, այլ հենց իշխանության հավանությամբ։ Հավանաբար սա է հիմք տվել նախկին քաղաքապետին այսօր էլ հոխորտալու իշխանությունների պաշտպանության «միֆով»։
Որոշ տեղեկություններով, իրականում իշխանության «համակրանքն» է վայելում Մարտուն Գրիգորյանը, ով, չնայած երիտասարդ տարիքին, բավականին բիզնեսների տեր է և ջերմ հարաբերություններ ունի իշխանության որոշակի հատվածի հետ։ Սակայն թե վերջնական ինչ որոշում կկայացնի իշխանությունը Գյումրու հարցում, դեռ վաղ է կանխատեսել։
Ինչ վերաբերում է ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանին, վերջինս պատրաստ է ստանձնելու քաղաքապետի պարտականությունը, եթե իր կուսակցությունն այդպես կամենա։ Պատգամավորը կհետևի իր կուսակցության որոշմանը։
Հավելենք, որ Գյումրու քաղաքապետի ընտրությունները, ամենայն հավանականությամբ, ուղղակի ընտրություն չեն լինելու, իշխանությունները մտադիր են «հայրաքաղաքում» մայրաքաղաքի քաղաքապետի ընտրությունների կարգը կիրառել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 989

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ