ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Դրան դիմեդրոլի ու դիազեպամի տակ պահեք

Դրան դիմեդրոլի ու դիազեպամի տակ պահեք
23.08.2023 | 15:46

Մի հին անեկդոտ կա. լեզուն նոր բացված երեխեն ում անունը տալիս ա, հաջորդ օրը էդ մարդը մեռնում ա: Էս երեխու հերը ահը սիրտը սպասում ա, որ երբ էդ երեխեն պապա ասի՝ ո՞վ ա մեռնելու:

Հիմա նիկոլինն է. մի օր Արցախի մասին «խորհեց», մի քանի ամսից կռիվ սկսվեց, ու Արցախի մեծ մասը տվեց թուրքերին: Մի քանի ամիս առաջ «հանկարծ» Հայաստանի զինանշանին էր նայել, ու «բեզ պիծի մինուտ» Արարատ սարը զինանշանից կարելի է հանած համարել: Հիմա էլ էս տհասը Անկախության հռչակագիրն է կարդացել:

Կա՛մ դրան անընդհատ դիմեդրոլի ու դիազեպամի տակ պահեք, կա՛մ էլ ասեք՝ թող Թուրքիայի ու Ադրբեջանի սահմանադրությունն ուսումնասիրի, կարող է մի փորձանք էլ դրանց գլխին գա:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2663

Մեկնաբանություններ