Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Մեկնարկել է «Կրթության ժամանակակից հիմնախնդիրները» ամառային դպրոցը

Մեկնարկել է «Կրթության ժամանակակից հիմնախնդիրները» ամառային դպրոցը
20.06.2016 | 18:13

Հունիսի 20-ից Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Կրթության ժամանակակից հիմնախնդիրները» երիտասարդ գիտնականների ամառային դպրոցը, որն անցկացվում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ: Դպրոցի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը, ինչպես նաև ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը:

Պարոն Սահակյանը ԳՊԿ նախագահի անունից ողջունեց ներկաներին՝ կարևորելով ոլորտի համակարգաստեղծ նշանակությունը և կոմիտեի կողմից պատրաստակամություն հայտնելով պետական բյուջեի սահմաններում աջակցություն ցուցաբերել նմանատիպ միջոցառումներին: Վ. Սահակյանն անդրադարձավ նաև 2016 թվականի մայիսի 19-ին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության «Հորիզոն-2020» ծրագրին մասնակցության վերաբերյալ» համաձայնագրի ստորագրմամբ հայ գիտնականների առաջ բացված ֆինանսավորման հնարավորություններին ու խորհուրդ տվեց ներկաներին ակտիվորեն մասնակցել «Հորիզոն 2020»-ի ծրագրերին:

Եռօրյա դպրոցի շրջանակներում երիտասարդ գիտնականները կփորձեն վեր հանել ու վերաիմաստավորել կրթության բնագավառում առկա հիմնախնդիրները, առաջադրել դրանց լուծման տարբերակներ: Դպրոցի աշխատանքները կընթանան հետևյալ ուղղություններով՝ համալսարանի պրոֆեսորների կողմից անցկացվող վարպետության դասեր, բարեկամ համալսարանների հետ առցանց դասախոսություններ, երիտասարդ դասախոսների հետ բաց դասեր և երիտասարդ գիտնականների հեղինակային ախագծերի պաշտպանություններ, կլոր սեղան ու բանավեճ:

Դիտվել է՝ 2014

Մեկնաբանություններ